ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին «հիվանդ կին» է անվանել՝ իր ճարպակալման մասին նրա խոսքերից հետո, հաղորդում է Mediaite– ը:
Ասուլիսի ընթացքում պետության ղեկավարը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի կանխարգելման համար հիդրօքսիքլորին դեղամիջոցն ընդունելու իր որոշման վերաբերյալ բացասական գնահատականներին, ինչպես նաև քննադատել է իր քաղաքական հակառակորդներին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննելու համար:
«Այս մարդիկ հիվանդ են: Փելոսին հիվանդ կին է: Նա շատ խնդիրներ ունի, հոգեկան շատ խնդիրներ», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեմ էր արտահայտվել նախագահ Թրամփի կողմից հիդրօքսիքլորին դեղամիջոցի ընդունմանը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել «նրա տարիքային և քաշային խմբի համար»: Ընդ որում, պետության ղեկավարի «քաշային խումբը» Փելոսին որպես «ճարպակալում» էր բնութագրել:









































