Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Բաքուն չի հաշտվի ԼՂ հարցում ԱՄՆ հայամետ դիրքորոշման հետ. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է Դենիել Վագների և Լուկա Կոստայի «Մեծ խաղադրույքը կասպյան էներգետիկ խաղում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«1993 թվականին Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո Հեյդար Ալիևը հարված հասցրեց արևմտյան ուժերի տնտեսական աջակցության և Ռուսաստանից քաղաքական կախվածության միջև ձևավորված հաշվեկշռին՝ միաժամանակ խուսափելով Մոսկվայի հետ հակամարտության մեջ մտնելուց։ Մոսկվայի առաջնահերթ նպատակը դեպի Եվրոպա ածխաջրածինների առաքման սահմանափակումն էր։

Երկու երկրների միջև խնդիրներ առաջացան Իլհամ Ալիևի վերելքի ժամանակ, երբ Մեդվեդևի նախագահության առաջին տարիներին Ադրբեջանը մեղադրվեց լրտեսության մեջ զբաղվելու և Չեչնիայում անջատողական խմբերին աջակցելու մեջ։

2009 թվականին Ադրբեջանն առաջին անգամ սկսեց իր գազն արտահանել Ռուսաստան, երբ «Գազպրոմը» պատրաստակամություն հայտնեց գնելու ադրբեջանական գազի ավելցուկն այն նույն գնով, որը եվրոպացի սպառողները վճարում են Ռուսաստանին և ավելի մեծ գնով, քան այն 120 դոլարը, որը Թուրքիան վճարում է Ադրբեջանին։ Բաքվի ու Մոսկվայի էներգետիկ հարաբերությունները բարդ են։ Թեև Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո հանդիսացել է զուտ էներգետիկ արտահանող երկիր, պատմականորեն նա իր նավթի ու գազի արտահանման հարցում տարանցիկ կախվածության մեջ է գտնվել Ռուսաստանից։

Իրավիճակը սկսեց փոխվել 2005 թվականին, երբ շահագործման հանձնվեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը։ Մեկ տարի անց սկսեց գործել նաև «Հարավկովկասյան» («Բաքու-Թբիլիսի-Էրզրում») գազատարը։ Այս երկու նախագծերն էլ արժանացան ԱՄՆ աջակցությանը, ով կասպյան էներգետիկ խաղում ներգրավվեց 1990-ական թվականների կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արևելք/արևմուտք էներգետիկ միջանցք և փորձելով սահմանափակել նրանց ազդեցությունը տարածաշրջանում։ Վաշինգթոնն աջակցեց «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» առանցքի ձևավորմանը։

Սակայն տվյալ ոլորտում ամենահավակնոտ (և Մոսկվայի կողմից ամենամեծ հակազդեցությանն արժանացած) նախագիծը համարվող Nabucco գազատարի նախագիծը հայտնվեց փակուղում, չնայած ԵՄ ցուցաբերած աջակցությանը։ Nabucco-ն Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի միջոցով Թուրքիան պետք է կապի Ավստրիայի հետ։ Հաշվի առնելով այն, որ ներկայումս Եվրոպան մոտ 25 տոկոսով կախված է ռուսական գազի ներկրումից՝ ԵՄ-ը առաջնահերթ նշանակություն է հաղորդել Nabucco նախագծի զարգացմանը։

Nabucco-ն նաև համապատասխանում է կասպյան էներգետիկ պաշարները Ռուսաստանի ձեռքից խլելու ԱՄՆ ցանկությանը՝ միևնույն ժամանակ Եվրոպայի դարպասների մոտ Թուրքիան վերածելով այլընտրանքային էներգետիկ հանգույցի։ Nabucco-ն կանգնած է ռուս-իտալական «Հարավային հոսք» գազատարի ճանապարհին, որի նպատակը Եվրոպային կասպյան ու միջինասիական գազի մատակարարումն է (որպես հիմնական մատակարարներ են դիտարկվում Ադրբեջանը, Իրաքն ու Թուրքմենստանը, սակայն վճռորոշ դերը վերապահված է ադբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրին)։

«Հարավային հոսք»-ն օգտագործելու է ղազախական ու թուրքմենական, հեռանկարում նաև ուզբեկական գազը, մինչդեռ ղազախական ու թուրքմենական գազն անհրաժեշտ են Nabucco-ի նախագծի կենսագործման համար։ Մի շարք երկկողմ պայմանագրերի (և հատկապես Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ) կնքման և էներգետիկ փորձագետների միջոցով Nabucco-ի նախագծի կենսագործման վերաբերյալ կասկածների տարածման միջոցով Մոսկվան ավելի ագրեսիվ ու արդյունավետ քաղաքականություն է վարում տվյալ խաղում խաղացողներին իր կողմը գրավելու համար։ Բացի այդ, «Հարավային հոսք»-ին աջակցում է ռուսական պետությունը, ինչը նշանակում է, որ նա խնդիրներ չունի կառուցման ֆինանսավորման հարցում։

Ի տարբերություն այդ նախագծի, Nabucco-ն համարվում է կոմերցիոն նախագիծ և դեռ պետք է ապահովել նրա ֆինանսավորումը։ Nabucco-ն նաև գազամատակարար երկրների աջակցության կարիք ունի, սակայն քաղաքական նկատառումները խնդիրներ են հարուցում իրանական գազի հարցում, Իրաքն էլ հետաքրքրված չէ այդ նախագծով։ Նախորդ ամիս Nabucco-ի 5 տարանցիկ երկրները (Ավստրիա, Հունգարիա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա) կնքեցին համաձայնագիր, որը որոշակիացրեց նախագծի իրավական հիմքը, ինչը չի կարելի ասել գազամատակարար երկրների մասին։

Վերջերս Ռուսաստանի վարչապետ Պուտինը հայտարարեց. «Nabucco-ի գլխավոր խնդիրը հումքի երաշխավորված ծավալի բացակայությունն է։ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի դրանով, իրանական պաշարները հետազոտված չեն, իսկ Ադրբեջանինը՝ փոքր են։ Ավելին՝ Ադրբեջանը դեպի Ռուսաստան սեփական գազի առաքման մասին պայմանագիր է ստորագրել։ Ադրբեջանական գազը չի հասցնի բավարարել և՛ Ռուսաստանին, և՛ Nabucco-ին»։

Ակնհայտ է, որ Nabucco-ի վերջնական ճակատագիրը կախված է նրանից, թե որտեղից գազ կստանա և ով կֆինանսավորի այն։ Առավել ևս, որ ԱՄՆ-ը և Եվրոպան ոչինչ չեն կարողանում անել խողովակաշարի լիաբեռնման համար։ Բացի այդ, ներկայումս Բաքվի ու Վաշինգթոնի փոխհարաբերությունները չեն ապրում իրենց լավագույն ժամանակաշրջանը։

ԱՄՆ-ին իր հուսալի գործընկերությունն ապացուցելու համար Բաքուն քաղաքական մեծ կապիտալ է ներդրել, սակայն այդ տարածաշրջանը չի գտնվում Օբամայի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում։ Բաքուն նաև չի ցանկանում հաշտվել ղարաբաղյան հարցում ԱՄՆ հայամետ դիրքորոշման հետ, ինչը վտանգում է Բաքվի դիրքորոշումը։

Պաշտոնական Բաքվի համար ղարաբաղյան հակամարտությունը երկրորդական խնդիր չէ, այն խոր արմատներ ունի ադրբեջանական հասարակության մեջ, ազգային պատվի հարց է։ Դա լրջորեն խոչընդոտում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ընդլայնումը և վտանգ է ստեղծում ռազմավարական գործընկերության համար։

Կասպյան էներգետիկ խաղն ունի պոտենցիալ՝ Մոսկվայի ու Վաշինգթոնի միջև աշխարհառազմավարական մրցակցությունում առանցքային խնդրի վերածվելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում