Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՍԴ-ի փոխարեն Գերագույն դատարան ունենալու հարցի շուրջ հիմնավորումներ չեն ներկայացվել մասնագիտական հանձնաժողովում

Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իշխանությունը քննարկում է նաև Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակը։ Այդ մասին շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից, և այդտեղ պրոբլեմներ են առաջանում։ Կան բազմաթիվ այլ պրոբլեմներ, և եթե մինչև մյուս տարվա Սահմանադրության ենթադրվող հանրաքվեն, մենք տեսնենք, որ դատական համակարգում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, չնայած ես համոզված եմ, որ տեղի կունենա, բայց ամեն դեպքում, որպես վերջին հնարավորություն նաև, դատական համակարգի հետ կապված խնդիրներն արմատապես կլուծենք»,- ասաց վարչապետը։

Ուշագրավ է, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի շրջանակներում այս հարցը դեռևս չի քննարկվել, և ՍԴ-ն Գերագույն դատարանի վերածելու հարցի շուրջ վերջնական դիրքորոշում չկա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան-գիտնական, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող հարցադրման առնչությամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռևս չի արտահայտել որևէ հրապարակային դիրքորոշում՝ հարցին կփորձեմ պատասխանել՝ առաջին հերթին աշխատանքային էթիկայի սկզբունքները նկատի ունենալով։ Թեև հանձնաժողովում հնչել է Գերագույն դատարան ձևավորելու գաղափարը, սակայն գաղափարի հեղինակների կողմից դեռևս չեն ներկայացվել առաջարկի ամբողջական հիմնավորումներն ու առաջարկվող մոդելի ամբողջական նկարագրությունը։ Ուստի, հանձնաժողովի կողմից դեռևս չի կարող ձևավորված լինել որևէ վերջնական դիրքորոշում»,- մեզ հետ զրույցում ասաց Մանասյանը՝ հավելելով, որ ինչպես մնացյալ հարցերի հետ կապված, այս հարցադրման առնչությամբ էլ հանձնաժողովում հնչում են տարատեսակ մոդելների առաջարկություններ, և բոլորն էլ արժանանում են ուշադրության և քննարկման։ Սահմանադրագետի խոսքերով՝ պայմանականորեն, աշխարհում գոյություն ունեցող սահմանադրական արդարադատության մոդելները տարանջատվում են հետևյալ հիմնական տարատեսակների՝ «ամերիկյան», «եվրոպական» և «խառը»։ Եվ եթե շատ ամփոփ և ընդհանուր գծերով փորձենք ներկայացնել հիշյալ համակարգերի հիմնական տարբերությունը, ապա կարող ենք նշել, որ «եվրոպական» մոդելի պարագայում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է մեկ կոնկրետ մասնագիտացված դատարան՝ Սահմանադրական դատարանը։

Այս համակարգը սահմանադրական արդարադատության «մասնագիտացված» մոդելի դրսևորում է։ «Ամերիկյան» մոդելի պարագայում սահմանադրական արդարադատություն են իրականացնում բոլոր ընդհանուր դատարանները և, որպես կանոն, համապարտադիր են դառնում հարցի առնչությամբ Գերագույն դատարանի ակտն ու համապատասխան դիրքորոշումները։ «Նշեմ, որ աշխարհում առավել մեծ թվով երկրներում գործում է սահմանադրական արդարադատության եվրոպական համակարգը։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ գոյություն ունեն ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան համակարգի չափազանց հաջողված մոդելներ և հակառակը։ Ուստի, հիմնական եզրահանգումն այն է, որ երկու մոդելներն էլ աշխարհում ընդունված և հաջողված մոդելներ են։ Հետևաբար, մոդելի ընտրության հարցում կարևոր է դառնում նաև իրավական համակարգերի, պատմական զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը։ Ինքս այս ոլորտում չափազանց լուրջ հետազոտություններ եմ իրականացրել իմ ամբողջ տեսական և պրակտիկ գործունեության ընթացքում։ Ըստ էության՝ հետազոտությանս հիմնական ոլորտը հենց այս բնագավառն է։ Միևնույն ժամանակ, դրանց վերաբերյալ այս պահին ձեռնպահ կմնամ խոսելուց՝ նկատի ունենալով աշխատանքային էթիկայի սկզբունքներն ու այն հանգամանքը, որ Գերագույն դատարանի գաղափարը Հայաստանում ներդնելու առաջարկը ներկայացրած հանձնաժողովի անդամների կողմից դեռևս չեն ներկայացվել ամբողջական մոդելն ու ամբողջական հիմնավորումները»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, որպես մասնագետ՝ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հարցադրման տեսանկյունից կարևորում է այն հանգամանքը, որպեսզի որևէ իրավական լուծման և որոշման հիմքում ընկած չլինի բացառապես, այսպես կոչված, «նորմատիվ ֆետիշիզմի» գաղափարը, երբ խաբուսիկ պատկերացում ենք ունենում այն մասին, որ հասարակական առաջընթացը հնարավոր է միայն գոյություն ունեցող ձևական նորմերի կատարելագործմամբ և նորերը ստեղծելով։ «Այս գաղափարի անկենսունակությունն աշխարհում պարբերաբար հաստատվել և հաստատվում է տարբեր մասշտաբի կոնկրետ օրինակներով, և պրոգրեսիվ սահմանադրական զարգացում երաշխավորելու տեսանկյունից այդ հանգամանքը պետք է արժանանա բավարար ուշադրության։ Ուստի, ես հետաքրքրությամբ եմ սպասում հանձնաժողովի իմ հարգարժան գործընկերների կողմից առաջարկվող մոդելի մանրամասն նկարագրությանն ու հիմնավորումներին։ Ինչպես նշեցի, ինքս այս ոլորտում չափազանց լուրջ հետազոտություններ եմ իրականացրել իմ ամբողջ տեսական և պրակտիկ գործունեության ընթացքում։ Միևնույն ժամանակ, աշխատանքային և մասնագիտական էթիկայի սկզբունքները նկատի ունենալով՝ ինքս էլ վերջնական դիրքորոշում կարող եմ ձևավորվել միայն վերը նշված հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթանալուց հետո»,- ընդգծեց հանձնաժողովի անդամը։

Մեր դիտարկմանը՝ եթե նման փոփոխություն էր նախատեսված, ապա ինչ իմաստ կա դրանից ամիսներ առաջ քննարկել ՍԴ ճգնաժամի և այն հանգուցալուծելու հարց՝ Մանասյանը ձեռնպահ մնաց պատասխանել՝ նշելով, որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում և սահմանադրական զարգացումներին առնչվող բոլոր հարցերը դիտարկում է բացառապես մասնագիտական հարթության տեսանկյունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում