Եկատերինբուրգում քաղաքի կենտրոնական եկեղեցիներից մեկի աստիճանների վրա հայտնվել են պատրիարք Կիրիլի ծաղրանկարները՝ կատարված գրաֆիտի ոճով:
Այսպես, հեղինակները համայն Ռուսիո պատրիարքին պատկերել են գանձանակի տեսքով, որի վեղարի վրա անցք է բացված և ձեռքը նրա մեջ դրամ է նետում:
Ինչպես գրում է Religions.am կայքը, սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքում նման պատկերներ են հայտնվում: