Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Ես ինքս մեծ անհարմարությում եմ զգում դիմակ կրելիս, որովհետև գլխացավ է առաջացնում, որովհետև անհարմար է, դժվար է շնչել: Բայց այս անհարմարության իրավիճակը մենք պետք է հաղթահարենք միասին»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Նա նշեց, որ ինքը հասկանում է այն բոլոր սոցիալական խնդիրները, որոնք ի հայտ են եկել, բայց սովորական շարֆով փաթաթվելը կարող է համարվել դիմակ. «Այս անհարմարության հաղթահարումը ուղղակիորեն կապված է մեր բարձր գիտակցության հետ: Իսկ եթե մենք շարունակենք չենթարկվել կանոններին, ապա ինչ տուգանք էլ սահմանվի, դառնալու է անօգուտ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































