Վարչապետի աշխատակազմը պատրաստում է ազգային գաղափարախոսության հայեցակարգ, որը, սակայն, դեռևս ամբողջացված չէ և դեռ պատրաստ չէ հանրային մատուցման: Հայեցակարգի մասին վարչապետ Փաշինյանը ազդարարեց ապրիլի 24-ին՝ նշելով, որ մեզ պետք է ինքնիշխան, զարգացող, պաշտպանված պետություն, ինչի համար էլ պետք է ազգային համախմբում, ազգային գաղափարախոսական առանցք: Սակայն, օրինակ, հենց ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքում ծավալվող անցուդարձը արդյոք չի՞ ընդգծում խնդիրներն ու համազգային քննարկման իրատեսականության անհնարինությունը կամ որ Հայաստանում կա՞ համազգային կոնսենսուսի գործնական նախադրյալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյան