Միացյալ Նահանգների Ռատգերսի համալսարանի գիտնականները պարզել են, որ այժմ տեղի ունեցող գլոբալ տաքացումը տարբերվում է կլիմայի նախորդ լայնածավալ փոփոխություններից, հաղորդում է Science Advances-ը:
Գիտնականները պարզել են, որ 56-48 միլիոն տարի առաջ Երկրի վրա սկսվել է տաք ժամանակաշրջան, որի ընթացքում մթնոլորտը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է պարունակել՝ սառցադաշտերի բացակայության դեպքում` ծովի ջրի բարձր մակարդակի պատճառով:
Մոտ 16 միլիոն տարի անց հայտնվել են առաջին սառցադաշտերը, իսկ ևս 30 միլիոն տարի անց սառույցով են ծածկվել Հարավային և Հյուսիսային բևեռները, պնդում են հետազոտողները:
Ծովի ջրի մակարդակը սկսել է իջնել մինչև 27 հազար տարի առաջ, որից հետո այն սկսել է աճել տարեկան մոտ 40 մմ արագությամբ: Մինչև 20-րդ դարի սկիզբն այս ցուցանիշը չի փոփոխվել, բայց հետո կրկին արագացված աճ է սկսվել:
Ելնելով դրանից, գիտնականները եզրակացրել են, որ նախկինում կլիմայական ցնցումները պայմանավորված են եղել Երկրի ուղեծրում տեղի ունեցող փոփոխություններով, մինչդեռ ներկայիս ջերմոցային էֆեկտը հիմնականում կապված է մարդու գործունեության հետ:








































