Tuesday, 16 04 2024
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24

Ընդդիմությունը, բացի թույլ լինելուց, նաև երևակայությունից է զուրկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանի անցած երկու տարին:

– Հետհեղափոխական Հայաստանի համար մարտահրավերների պակաս չի եղել, բայց անցած  երկու տարին ես կամփոփեի որպես հեղափոխության ինքնապաշտպանություն, անընդմեջ պաշտպանական գործընթաց։

Այն տպավորությունն  է, որ նոր իշխանությունը երկարաժամկետ հեղափոխական գործընթացի մեջ է։ «Բարու և չարի», «սևի ու սպիտակի» պայքարը չի իջեցվում առաջնահերթությունից. վհուկների որս կազմակերպելով՝ վհուկներին թողնում է դրսում, բայց փնտրում սև սենյակում։ Գեղարվեստորեն գուցե ստացվեց, բայց իրականում էլ բարու ու չարի պայքարը իր առասպելական հմայքը կորցնում է գիտակցականի վրա, երբ սյուժետային տարբերություններն անհետանում են, սրությունը կորում է, պայքարը նվազում է։ Դրանից բխում է, որ պետք է «սնել» առասպելը,  չթուլացնել կողմերի միջև սահմանը։ Եվ դրա համար էլ երկու տարի դեռևս լսում ենք հեղափոխական տոնայնություն, եզրույթներ, բառամթերք։ Սա՝ մեկ:

Երկրորդ. ամենամեծ սխալներից է, որ բոլոր տեսակի գործունեությունը հանգեցվեց և հանգեցվում է ի համեմատություն նախկինների։ Այստեղ երկու կողմ կա.

ա/ նախկինների, Սերժ Սարգսյանի հետ համեմատականը ուղղակի ազդեցության ուժեղ գործիք է, հատկապես ժողովրդի մի մասի վրա, վերը նշած միֆը պահելու՝  քարոզչության, հասարակության մտքերի ու հույզերի կառավարման համար։

Իսկ այն գործում է, քանի դեռ հասարակության միջին վիճակագրական հայը՝ որոշակի հարաբերություններ ունեցած նախորդ իշխանության հետ, այսօր իր գործողություններում ազատ է ու «համարձակ» և շնորհակալ է որոշակի բեռ թոթափելու համար՝ դեռ հավատարիմ հետևորդ է։ Բայց վաղը նա կարթնանա՝ հասկանալով, որ դա նվազագույնն էր,  ինչ հեղափոխությունն իրեն պարտավոր էր տալ, ու «դա այդպես էլ պետք է լիներ»-ն է։

բ/ Գուցե դա սկզբում «անհրաժեշտություն» էր, բայց քիչ-քիչ այդ քաղաքական տեխնոլոգիան մտավ ու ներծծվեց հենց իրենց մեջ՝ որպես իրական։ Այսինքն՝ առաջնահերթությունների ու ռազմավարության բացակայությունից քաղաքական տեխնոլոգիան, մանիպուլյացիան դարձավ իրենց համար գաղափար և նշաձող։

Համեմատականները սխալ դրվեցին ի սկզբանե՝ ում հետ համեմատվել և որ ուղղությամբ։ Նշաձող ընդունեցին նախկիններին, Սերժ Սարգսյանին, որ անօգուտ է, փոխարենը կարելի էր և պետք էր նշաձող սահմանել զարգացող երկրներում փոփոխությունների հաջողության հասած գործիչներին ու գիտելիքը՝  know how-ն, բանաձևեր և սկզբունքային մոտեցումներ, որոնք ունիվերսալ և արդյունավետ են։ Սա ուղին էր, դրա կարևոր սկիզբը, որ մի փոքր շեղ գնալով նպատակից՝ վերջնակետում հայտնվում է այլ տեղ, անօգուտ ճանապարհ անցնելով և մեծ կորությամբ շեղված ցանկալի նպատակից. սա երկրաչափական հաշվարկ է։

Երրորդ. երիտասարդ իշխանության, կառավարության անփորձությունը ներվում է փայլուն ու նոր գաղափարների փոխհատուցման սպասելիքներով, ակնկալմամբ։ Բյուրոկրատական խայծը կուլ տված երիտասարդները բոլոր հնարավոր  դրսևորումներով կարծես կրկնօրինակել են այն, ինչ արժեքների և վարքագծի դեմ եկան։ Սա էլ ունի որոշակի «դասականություն». թույլ իմունիտետ՝ իշխանության երևույթի նկատմամբ։ Էստեղ չեմ պատրաստվում բացատրել, թե իշխանության հոգեբանական կողմերն ինչ նուրբ խայծեր ունեն և ինչ արագ  են տեղավորվում անձի կառույցում, էգոն ինչպիսի ընկալունակություն ունի այդ երևույթին, ինչպիսի հոգեբանական ինքնապաշտպանական խնդիրներ է լուծում, և ինչպիսի բնավորության ուժ, կամք, սթափություն և ներհայեցողություն է պահանջվում անձից՝ դիմակայելու իշխանության բոլոր տեսակի գայթակղություններին ու մանիպուլյացիային։

Եվ չորրորդ նկատառումս. իշխանության գործողությունները, ջանքերը պատկերավոր կարելի է համեմատել տան մեծ մաքրության, դասավորության ցանկության հետ, երբ, սակայն, այնպես ես խճճվում առաջին արած սխալ քայլից, որ մնացածները ի հաշիվ ծուռ քայլի ավելի ու ավելի շեղ են դառնում, ու հեռանում ես նպատակիցդ, արդյունքում երկրորդական իրերը տանդ մեջ գալիս են առաջ, իսկ ամեն ծախսած րոպեն և արած գործողությունը քեզ միայն հեռացնում են առաջնային նպատակից։

Արդյունքում երկրորդական և երրորդական անելիքը ևս դառնում է առաջնային։ Երիտասարդներն իրենց համար «գործ են բացում» ամեն օր՝ չճանաչելով առաջնահերթությունները, ինչը տապալում է օրակարգը, եթե համարենք, որ այն եղել է։

– Վարչապետը ամենամեծ ձախողումը համարեց խորհրդարանի միջադեպը։

– Խորհրդարանի միջադեպը ամենամեծ ձախողումը չէ, ձախողման արդյունքներից է։

Յուրաքանչյուրի պատասխան խոսքը, ելույթը միջադեպի վերաբերյալ նույն ուժգնությունն ունի, ինչ հենց միջադեպը, և  այդ տրամաբանությամբ նվազագույն չորս ձախողում էլ պետք է համարել դրանից հետոն, ինչպես նաև բազում նմանատիպ հայտարարություններ ու լայվեր։

Սա ակնհայտ հակահեղափոխություն է՝ գրեթե ամբողջ քաղաքական դաշտի կատարմամբ, եթե համարենք, որ հեղափոխությունը ուղղված էր փոխել գործող հարաբերությունների մշակույթը։  Նման անորակ պայքարում հաղթող չի լինի, իսկ ազգն ու պետությունը պարտվում են՝ ամեն նման օր։

Ինչն է խնդիրը։

Առաջին. ընդհանրապես կա չափանիշային խոսք ու վարք, երբ առաջնորդի խոսքը, ոճը, վարքը ցանկություն է առաջանում կրկնելու, քանի որ նա չափանիշային է, ընկալված, սիրված և իշխանություն ունի։

Երկրորդ. ինչպիսի պահվածք ունի, ենթադրենք, ընդդիմադիր իքս պատգամավորը։ Կամ ինչու։ Դրա համար նայում ենք ավելի մեծ պատկերին, քան կոնկրետ անձն է, դիտարկում ենք Ազգային ժողով, իշխանություն-ընդդիմություն փուլերը։

Ընդդիմությունն էլ փորձում է հեշտ ճանապարհով «սրտեր գրավել», հետո՝ իշխանություն, և գործածում է նույն մեխանիզմը, ինչ այս կառավարության ղեկավարը նախորդ խորհրդարանում է արել։ Դրա համար նրա վարքի համեմատությունը նախորդների ժամանակ և հիմա սխալ է ու մանիպուլյատիվ։ Սա իշխանության գալու ցիկլի անօգուտ կրկնելու փորձ է. ում հետ հիմա այդ տոնով խոսում ես, նա դրա լավագույն կրողն է։ Այսինքն՝ բացի թույլ լինելուց, ընդդիմությունը նաև երևակայությունից է զուրկ։

Երրորդ. երբ Ազգային ժողովում մի խմբակցություն դոմինանտում է, և որոշում ընդունելու ժամանակ մյուս խմբակցությունների հետ թվային հարաբերության ինտրիգ չկա, դա մեռելածին է։ Միակարծության մասին դեռ լռում ենք։

Չորրորդ. Ազգային ժողովում գաղափարական խնդիր կա, այն է՝ գաղափարների բացակայություն, գաղափարական վակուում։ Գաղափարի համար մարդիկ կրոն են փոխում, գաղափարական հիմքով մարդիկ երկիր են դավաճանում, գնում են դեպի մահ, գաղափարական հիմքով ընկերները դառնում են թշնամի, իսկ թշնամիները՝ գործընկերներ, գաղափարական հիմքով ծեծ են ուտում, բայց Ազգային ժողովում ամեն բան կատարվում է դեպքերի և անձերի քննարկման շուրջ։

– Ընդհանրապես ա՞յլ որակի խորհրդարան է ներկայիս խորհրդարանը, թե՞ ոչ։

– Այո, այլ է, տարբեր։ Վերը բնութագրեցի։  Մենք գիտենք՝ այս խորհրդարանն ինչպես հավաքվեց, դա իրավիճակային լուծում էր՝  հանրության կողմից տրված։ 70 և ավելի տոկոս ձայն ստացած ցանկացած ուժ չի կարող իրականության արտացոլումը լինել, այն զուտ այդ ժամանակահատվածի իրավիճակն էր։

– Քրեական ենթամշակույթը ի՞նչ տեղ ունի հայաստանյան կյանքում և նաև՝ խորհրդարանում։

– Հայաստանյան կյանքում քրեական ենթամշակույթը կա, որքան գուցե այլ երկրներում, եթե դիտարկենք, որ այն մշակույթի մի տեսակ է։ Այլ բան է՝ ինչպիսի լծակներ ունենք իմունիտետի, որ տեղ չունենա, կամ փոխարենն ինչով ենք լցնում։ Փոխարենը խրախուսվում է կարծես։ Այն քարոզվում է հեռուստատեսությամբ՝  վատ ու ագրեսիվ միջանձնային, միջխմբային հարաբերություններով։ Ընդհանրապես, ամենամաքուր պահվող տարածքը պետք է լինի եթերը։ Ագրեսիվ ու մուննաթով, դավադրությունների տեսություններով կառուցած ցածրորակ ֆիլմերը իրական կյանքի հետ առնչություն չունեն կամ ունեն այնքան, որքան կփոխանցեն էկրանից այս կողմ ու կդառնան իրական ու կեղծավոր։

Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա բոլոր դեպքերում այս խորհրդարանը, չնայած  նկատվում են նաև իրապես քրեական ենթամշակույթը լավ հասկացողներ, միևնույն է, բոլոր եղածներից ամենաքիչ կրողն է: Կան, որ փորձում են գուցե այդպիսիք «երևալ» կամ «լինել»։ Այդ երևույթը  կոչվում է «wannabe»՝ «ուզում եմ լինել». ձգտում՝ լինելու ուրիշը, ոչ թե ավելի լավը, այլ նման նրան, որն ունի հեղինակություն՝ կլինի անձ, խումբ կամ նույնիսկ քրեական մշակույթում կերպար։

– Ինչպե՞ս պետք է պայքարել այն մեր կյանքից արմատախիլ անելու համար։

– Հստակ ռազմավարություն պետք է մշակվի. համալիր միջոցառումները կլուծեն այս հարցը, և նույնիսկ պայքարելու կարիք չի լինի։ Պետք է վերացնել հեռուստատեսությունից նման զրույցներն ու տոնայնությունները, պետք է կառավարչի մակարդակով տիրապետել հույզերին ու իմպուլսներին, ծայրահեղություններին տրվելը կամ այդ կերպարով հանդես գալը ադեկվատ տեխնոլոգիա չէ այս ժամանակահատվածում։

Վերջերս մի շարք քաղաքական իրավիճակ-միջադեպեր ինձ Մարկեսի գործը հիշեցրին։ Մարկեսի «100 տարվա մենություն»-ը մի ընտանիքի պատմություն է,  որն իր  ներսում մշտապես կրկնվում է, կրկնվում են բնավորություններ և ըստ այդմ՝ ճակատագրեր։ Զուգահեռ պատմվում է  նաև՝ Կոլումբիայի (Լատինական Ամերիկայի) բարքերի, քաղաքական իրավիճակների, թափթփված ու կաշառված գործիչների՝ լիբերալ թե պահպանողական, զինվորական հեղաշրջումներով, գնդակահարություններով գրեթե նույն փուլերը։  Դրանց պատմության կրկնությունն ընդգծում է, որ ավելի շուտ այն՝ ընտանիքը, քաղաքը, երկիրը, գոյություն չի ունենա, քան կփոխվի։ (Քաղաքական սոցիոլոգ Լե Բոնն այն կարծիքին էր, որ լատինոների ստեղծածը, կառուցածը՝ ըստ իրենց խառնվածքի ու բնավորության, հենց այդպիսին էլ պիտի լիներ, իսկ, օրինակ, Հյուսիսային Ամերիկայում բնակված անգլո-սաքսերը իրենց կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ կառուցել են բոլորովին այլ՝ օրինակելի երկրներ)։

Ի՞նչ է ցուցանում ասածս. կարող ենք, չէ՞, մեր մասին գիտելիքն օգտագործել մեզ իսկ համար, ուժեղ, արտահայտիչ կողմերը հանելով՝ ի վերջո արժեքային մշակութային ու համակարգային կառուցումների գնալ, օղակը կոտրել։

Քաղաքակրթությունը սկսվում է սեփական բնազդները կառավարելու, տիրապետելու աստիճանից՝ թե՛ ազգերի մակարդակով, թե՛ անձերի մակարդակով։ Իսկ լավագույն առաջնորդությունը, կառավարումը սկսվում է ամեն տեսակ գայթակղությունները մերժելուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում