Կորոնավիրուսի ծագման վերաբերյալ անկախ փորձաքննություն անցկացնելու Եվրամիության և Ավստրալիայի կոչերը հավանության են արժանացել 62 երկրների կողմից։ Սակայն դրա դեմ են հանդես եկել Չինաստանն ու ԱՄՆ-ը։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը, առաջարկությունը հավանության է արժանացել նաև Ռուսատանում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Այն տարածվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայից մեկ օր առաջ։ Ասամբլեայի բացումը մայիսի 18-ին է։
Չինաստանը, սակայն, մեղադրել է Ավստրալիային ՉԺՀ-ի նկատմամբ քաղաքական գրոհ իրականացնելու մեջ։ Նրանք նշում են, որ նախաձեռնության մեջ չի հիշատակվում Չինաստանը կամ Ուհան քաղաքը, որը COVID-19-ից ամենատուժածն է։
ԱՄՆ-ն իր հերթին ավելի կոշտ ձևակերպում է պահանջում։ Ամերիկյան դիվանագետների կարծիքով, նախաձեռնության մեջ պետք է թողնել կորոնավիրուսի ծագման հետաքննության կոչը, և դա պետք է սկսել հենց ՉԺՀ-ից։










































