French bee ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել:
Airbus A350-900-ը ամենաերկար չդադարող ներքին չվերթն է կատարել՝ 16 129 կմ՝ թռչելով Թաիթիից Փարիզ:
French bee ավիաընկերության ինքնաթիռը ամենաերկար թռիչքն է կատարել քաղաքացիական ավիացիայում՝ անցնելով ավելի քան 16 հազար կիլոմետր՝ ֆրանսիական Թաիթի կղզուց դեպի Փարիզ: Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունն իր Twitter-ում:
«Համաշխարհային ռեկորդ է գրանցվել: French bee-ն հպարտորեն հայտարարում է, որ իր Airbus A350-900-ը կատարել է ամենաերկար չդադարող ներքին չվերթը՝ Թաիթիից Փարիզի օդանավակայան 16 129 կմ հեռավորությունն անցնելով 16 ժամ 49 րոպեում», – ասվում է հաղորդագրության մեջ:
BFMTV- ն նշում է, որ ինքնաթիռը սկզբում մայիսի 12-ին Ֆրանսիայից թռել է դեպի ֆրանսիական Պոլինեզիա:
Մեկնելու պահին օդանավում 20 տոննա բժշկական պարագաներ են եղել, որոնք նախատեսված էին Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի արտերկրյա համայնքի համար: Այնուհետև, ուրբաթ օրը, Թաիթիի Ֆաա միջազգային օդանավակայանից թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզում:









































