Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչությունում նշել են, որ մահացության մակարդակը գնահատելը շատ հիվանդությունների համար բարդ խնդիր է, և կորոնավիրուսը բացառություն չէ: Այս մասին հայտնում է Գրիգորի Բերեզկինին պատկանող ՌուսԲիզնեսկոնսալտինգը:
Նշվում է, որ կորոնավիրուսից մահացության վերջնական գնահատման համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ:
«Ընդհանուր առմամբ, մահացության մակարդակի գնահատումը շատ հիվանդությունների համար լուրջ խնդիր է:
Օրինակ, ԱՀԿ-ն գլոբալ հաշվետվությունների համար մոդելավորում է օգտագործում` գրիպին վերագրվող լրացուցիչ մահվան դեպքերը գնահատելու համար», – պարզաբանել են կազմակերպությունում:
Նրանք հավելել են, որ դա պայմանավորված է նրանով, որ գրիպից ոչ բոլոր մահացածներն են կորոնավիրուսի թեստ անցել:




































