Ռուսաստանում արդեն օգոստոսին կկարողանան գրանցել COVID-19- ի դեմ պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին:
Նա կարծում է, որ պատվաստանյութը կհայտնվի օգոստոսին, պայմանով, որ ամեն բան ընթանա ըստ պլանի, առանց որևէ անակնկալների:
Վերջին տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 272.043 դեպք:












































