Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը հայտարարել է, որ մայիսի 18-ից երկրի բնակիչները կարող են ճամփորդել երկրի ներսում, այդ թվում նաեւ այցելել Կրետե կղզի: Մարդկանց տնից դուրս գալը թույլատրվել է մայիսի 4-ից, սակայն տեղաշարժվել կարող էին միայն բնակության վայրի շրջանում: Կղզիներից մայրցամաք ճամփորդելն ամբողջովին արգելված էր:
Բացի դրանից, մայիսի 17-ից Հունաստանի եկեղեցիները հավատացյալներին թույլ կտան մասնակցել պատարագին: Մայիսի 18-ից կբացվեն կենդանաբանական և բուսաբանական այգիները, կվերսկսվեն ֆիլմերի նկարահանումները:











































