Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 303 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 705 հազար 815 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321:

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 203 հազար 165, մահացածներինը՝ 13 հազար 999:

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։

Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 667-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք:

Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում