Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել երկրի տարածքում ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկրի նախագահի պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ տվյալ հրամանով Ուկրաինայի առաջնորդը ուժի մեջ է մտցրել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ արգելանքը երկարաձգելու մասին։
Տվյալ պատժամիջոցները երկարաձգվել են երեք տարով։
Այսպիսով, Ուկրաինայի տարածքում առաջվա պես արգելափակված կլինեն Mail.ru, «vkontakte», «Odnoklassniki» և այլ կայքերը։









































