Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Որքան է թեստերի հուսալիության աստիճանը»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե սոցիալապես խոցելի խավերի համար դիտարկվո՞ւմ է արդյոք առողջապահական փաթեթ` դիմակի, ձեռնոցի, ալկոգելի տրամադրում. «Եթե դրանից հետո անձը չկրի, ես համաձայն եմ ավելի խստացնել պատիժը: Կարծում եմ` պետք է տրամադրել և հետո պահանջել»:
Մանրամասները՝ տեսանյութում: