Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մտավախություն ունի, որ դիմակ կրելը կարժանանա ավտոմեքենաներում ամրագոտի կապելու ճակատագրին. «Ի՞նչ պատասխանատվություն է կրելու դիմակ չկրող անձը»:
Ի պատասխան` փոխվարչապետն ասաց, որ այդ քաղաքացիները պատժվելու են տուգանքի տեսքով:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև բացառություններով, ասենք` խորհրդարանի. «Բացառությունների մասին խոսել պետք չէ, քանի որ նույն խորհրդարանում և կառավարությունում վարակը տարածվել է: Ասեմ ավելին` այս փուլում այս հավաքը ամենառիսկային բանն է: Այնուամենայնիվ, այս հավաքը տեղի է ունենում, քանի որ այլընտրանք չկա: Պետք է օրինակ լինենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































