Կառավարությունը 34,15 մլն դրամ արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5,4 մլն դրամ արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթով, կփոխանցի Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը:
Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Իր հերթին ԿԳՄՍ նախարարությունն այդ գույքը կնվիրի «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին:








































