Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը

Նոր վերադասավորումներ՝ Արցախում. Արշավիր Ղարամյանի հրաժարականի քաղաքական նշանակությունը

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին Ղարամյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից: Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային-ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը: Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել կամ ինչ կարգավիճակ ունի»,- նշել է Ղարամյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Արշավիր Ղարամյանի հրաժարականն ունի քաղաքական նշանակություն: «Արցախում նոր նախագահ է ընտրվել, առաջիկայում նախագահի պաշտոնամուտն է տեղի ունենալու, և տրամաբանական է, որ առանձին պաշտոններում կլինեն կադրային վերադասավորումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի դիտարկմամբ՝ շատ սպասելի կլինի, որ վերջին քառորդ դարի իշխող համակարգը աստիճանաբար դուրս գա քաղաքական ասպարեզից. «Որքան էլ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, մեծ հաշվով, նախկին համակարգի ներկայացուցիչ է՝ 10 տարի այդ համակարգում եղել է վարչապետ, այդուհանդերձ հասկանալի է, որ քաղաքական ընդհանուր միջավայրը՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված, իր ազդեցությունն է ունենում Արցախի վրա։ Դա անշուշտ ենթադրելու է բոլորովին նոր իշխանական կազմ ու բոլորովին նոր վարքագիծ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ Արցախի քաղաքական դաշտի որակի և բովանդակության վրա առանձին պաշտոնյաներ ունեն իրենց ազդեցությունը, բայց ընդհանուր առմամբ առողջացումը պայմանավորված է լինելու շատ ավելի լայն շերտերով. «Այդ թվում նաև այն հանգամանքով, թե Արցախում ինչպիսին կլինի քաղաքական մրցակցությունը։ Մեծ հաշվով Արցախում մինչև հիմա այդպիսի մրցակցություն չի եղել, եղել է իշխող մի համակարգ, որը Հայաստանի համակարգի մի մասն է եղել, և այդ համակարգը ձևավորել է նաև արցախյան հիերարխիան։ Քաղաքական դաշտի առողջացումն էապես պայմանավորված է լինելու քաղաքական այլընտրանքների առկայությամբ ու մրցակցությամբ։ Ընդհուպ նախագահի փոփոխությունը կարող է լինել որոշակի նախադրյալ կամ խթան, բայց ոչ բավարար։ Ի վերջո իշխանությունն ունի իր տրամաբանությունը, և այն որոշակիորեն պահպանողական է։ Եվ ամեն իշխանություն ձգտում է այս կամ այն կերպ ունենալ հնարավորինս ամուր դիրքեր։ Քաղաքական համակարգի որակը պայմանավորված է նրանով, թե իշխանությունն ինչ այլընտրանքներ կունենա հանրային շրջանակներում»։

Արշավիր Ղարամյանի հրաժարականի քաղաքական պատճառները հայտնի չեն, արդյոք սա Արցախում սպասվող կադրային փոփոխությունների ևս մեկ դրսևորում է, թե ոչ՝ ևս հստակ չէ։ Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը կարծում է, որ անկախ Ղարամյանի որոշումից՝ նրա պոտենցիալը պետք է օգտագործվի նաև հետագայում. «Ես բանակի, ազգային անվտանգության ոլորտների երկրորդ այսպիսի մասնագետ չեմ ճանաչում։ Հայ ազգում չկա երկրորդ նման գիտելիքներ ունեցող մեկը, նա հրաշալի գաղափարներ ունի թե՛ ԶՈՒ-երի, թե՛ անվտանգության համակարգի կոնցեպցիայի շուրջ։ Ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը նրան ինչ-որ այլ բան պետք է առաջարկեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում