Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Արցախում վարակված քաղաքացիների հիվանդության ընթացքը եղել է ասիմպտոմ, նրանցից միայն երկուսն են ունեցել թոքաբորբ․ Արցախի պարետ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառները չեն վերացել, այսօր Արցախի նախագահի կողմից ստորագրվել է հրամանագիր ոի Արցախի հանրապետությունում Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով, մինչև հունիսի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։ Իսկ դա նշանակում է, որ բոլորս շարունակելու ենք ապրել որոշ սահմանափակումների պայմաններում։ Մասնավորապես դա կվերաբերի երկի սահմանային մուտքերին և ելքերին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյանը։

Արցախի պարետի խոսքով կախված իրավիճակից՝ հնարավոր է նոր սահմանափակումների կիրառում ։ Մարտիրոսյանը նշեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվեր, ապա իրավիճակը կդառնար անկառավարելի։

«Այս պահին ունենք հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քյալբաջար քաղաքին և այլ առանձին համայքներին, բոլորը կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբհյուրից են՝ Շահումյանի շրջանաի երկու համայքներից»,- ասաց Մարտիրոսյանը։

Արցախի պարետի որոշմամբ Նոր բրաջուր և Նոր Վերինշեն համայքներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ է սահմանվել։ Այդ սահմանափակումները կգործեն անվազն 14 օր։ Այս պահին ընդհանուր առմամբ Արցախում իրականացվել է 360 թեստավորում։ Այսօր նույնպես մի քանի տասնյակ նմուշառում են իրականացվել։

«Վարակված քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում»,- ասաց Արցախի պարետը։

Պարետի խոսքով Արցախում հիմնականում կիրառվում է ինքնամեկուսացման մեթոդը։ Ըստ Մարտիրոսյանի կառավարությունը մշակում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում