Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայ ժողովուրդը Կրեմլին ու բոլորին ցույց է տվել մի պարզ բան

Վերջին շաբաթների ներքին բուռն կյանքը և ուժգնացած ներքաղաքական զարգացումները առիթ են տվել վարկածի, որ Հայաստանում փորձ է արվում իրականացնել հեղաշրջում, որի միջոցով Կրեմլը փորձում է հասնել արցախյան գոտում ռազմական ներկայություն հաստատելու: Այն, որ Կրեմլը ամենևին դեմ չի լինի այդպիսի սցենարի, և այն, որ Կրեմլը իր ռազմավարական դիտարկումներում ունի արցախյան գոտում ռազմական ներկայությամբ ռեգիոնալ գերակայության հասնելու և այդպիսով նաև աշխարհաքաղաքական դիրքը բարելավելու ծրագիր, կասկած չկա: Մեծ հաշվով, Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական բանակը բախվել է ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի և հետ է մղել ոչ միայն դա, այլևս ռուսական այդ ծրագրերը, որոնք մտքում ունենալով է Մոսկվան, ըստ էության, հովանավորել ադրբեջանական ագրեսիան: Այլ հարց է, որ հաշվարկը չարդարացավ, քանի որ հայկական բանակը ոչ թե փախուստի դիմեց և դիմեց Ռուսաստանի օգնությանը, որի միջոցով էլ պետք է իրագործվեր խաղաղապահ-ռազմական ներկայության պլանը, այլ դիմադրեց և անգամ անցավ հակագրոհի: Հենց այդտեղ է, որ Մոսկվան միջամտեց, և հաստատվեց հրադադարը, ըստ էության, անգամ ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ արգելակելով հայկական կողմի հակահարձակումը: Իհարկե, մեծ հաշվով, արգելակվել է մասշտաբային, ռեգիոնալ պատերազմը, քանզի հայկական հակահարձակումը, մեծ հարված լինելով Բաքվի համար, այդուհանդերձ կապիտուլյացիա չէր պարտադրելու Բաքվին, պետք է լինել իրատես:

Ի վերջո, այսօր թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չունեն միմյանց հանդեպ ռազմական հաղթանակի ներուժ, կամ արագ հաղթանակի ներուժ, և, ըստ այդմ, ամենևին հայկական բանակի մարտունակության և պատվի նվազեցում չէ, եթե արձանագրենք, որ մենք ուղղակի թույլ չենք տա Բաքվին ունենալ ռազմական հաջողություն՝ ինչպես ցույց տվեցինք ապրիլին, սակայն, միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների տևականությունն ուղղակի լինելու է մաշող ու ռեգիոնալ պատերազմի սկիզբ, ընդ որում՝ այլևս ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար և նրանց մասնակցությամբ: Դա, իհարկե, այլ հարց է, որ կքննարկենք այլ առիթներով: Վերադառնալով արցախյան գոտում ռազմական ներկայության Կրեմլի ռազմավարական հեռահար ծրագրին և ցանկությանը, թեև պետք է նկատել, որ այդ առումով Կրեմլը, թերևս, միակ ուժային կենտրոնը չէ, այդուհանդերձ հարկ է արձանագրել մի բան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը առավել քան հստակ ցույց տվեց թե՛ Կրեմլին, թե՛ մյուս ուժային կենտրոններին, որ հայկական պետականության սահմանների պաշտպանություն իրականացնում է հայ ժողովուրդն ու ժողովրդից սերող ազգային բանակը, ոչ թե որևէ իշխանություն:

Ըստ այդմ, Կրեմլն ու ուժային կենտրոնները շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանում որևէ հեղաշրջմամբ հնարավոր չէ այդպիսի հարց լուծել, որովհետև հնարավոր չէ հեղաշրջումով փոխել ժողովուրդ: Իսկ պահողը, ինչպես արձանագրեցինք, ժողովուրդն է: Միաժամանակ, այդ նույն ժողովուրդն իրականացրել է նաև թավշյա հեղափոխությունը, և, իհարկե, ամեն ինչ հետ շրջելու հարցում, թերևս, ունենալով մեծ շահագրգռություն, այդուհանդերձ, Ռուսաստանում, թերևս, մի բան կգիտակցեն ու կպատկերացնեն, որ ժողովրդական հեղափոխությունը հետ շրջելու որևէ փորձ, մեծ հաշվով, ոչ թե լինելու է Արցախում ռազմական ներկայության, այլ անգամ Հայաստանում ներկայությունից զրկվելու ճանապարհ: Ռուսաստանում ներկայումս բավականին բարդ ու խառը իրադրություն է ներիշխանական համակարգում, և այդ իմաստով, Հայաստանի հանդեպ պատկերացումները միատարր չեն, բայց Հայաստանում տեղի ունեցածը հետ շրջելու անհնարինությունն ու հենց Ռուսաստանի համար վտանգավորությունը, թերևս, հասանելի կլինեն իրապես ռուսական պետականության անվտանգության մտահոգ շրջանակներին: Միաժամանակ, սակայն, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը ռուսական շրջանակները շարունակելու են դեռ տևական ժամանակ, և պետք է պատրաստ լինել այդ պատերազմը վարելուն և հաղթելուն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում