Չինաստանի և հարավարևելյան Ասիայի մի շարք այլ երկրներ նախնական համաձայնության են եկել Հարավ-չինական ծովում տարածքային խնդիրները լուծելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցող Ասիական համաժողովի ժամանակ, որտեղ քննարկվել են անվտանգության խնդիրները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ցզեչիի հետ և ողջունել է ձեռք բերված համաձայնությունը, որի մանրամասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Ելույթ ունենալով համաժողովում՝ Քլինթոնը քննադատել է Մյանմայի իշխանություններին, որտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված մարդու հիմնարար ազատությունների, քաղբանտարկյալների հետ: Անդրադարձ է եղել նաև Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: