Microsoft ընկերությունը հուլիսի 21-ին հրապարակել է ընկերության՝ 2010 թ. ֆինանսական տարվա ցուցանիշները: Նշվում է, որ ընկերության հասույթ այս ընթացքում կազմել է 69.94 մլրդ դոլար: Microsoft-ի մաքուր շահույթը կազմել է 23.15 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 23%-ով:
Ընկերության այսքան բարձր ցուցանիշներն ապահովել են Windows օպերացիոն համակարգի և Xbox 360 խաղային սարքի վաճառքները: Ընկերության կողմից արտադրված օֆիսային հավելվածների վաճառքն ապահովել է 5.8 մլրդ դոլարի հասույթ, իսկ խաղային սարքերի վաճառքներն աճել են 45%-ով: