ՕՊԵԿ+ երկրները մայիսի 1-ից սկսում են կատարել նավթաարդյունահանման կրճատման համաձայնագրի նոր պայմանները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին արտադրության ընդհանուև նվազեցումը պետք է կազմի օրական 9,7 միլիոն բարել։ Այնուհետև, հուլիսից մինչև դեկտեմբեր կրճատումը պետք է հասնի օրական 7,7 միլիոն բարելի։ Նշվում է, որ 2021 թվականի սկզբից մինչև 2022 թվականի մայիս ամիսը նավթի արդյունահանումը պետք է նվազի մինչև օրական 5,8 միլիոն բարել։
Ապրիլի 12-ին ՕՊԵԿ+ երկրների էկոնոմիկայի նախարարները 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին նավթաարդյունահանման կրճատման վերաբերյալ գործարք են կնքել։




































