Բնապահպանական իրավիճակի բարելավումը մթնոլորտում թափոնների նվազման պատճառով վերջին ամսվա ընթացքում մոտ 11 հազար մահից խուսափելու հնարավորություն է տվել։ Նման եզրակացության են եկել Էներգետիկայի և մաքուր օդի ոլորտում հետազոտությունների ֆիննական կենտրոնում, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի աղտոտման հարցերը։
Մասնագետները ազոտի օքսիդի արտանետումների 40%-ով և PM 2.5 մասնիկների 10% նվազում են գրանցել: Դա տեղի է ունեցել արդյունաբերական արտադրության դադարեցման և ճանապարհային երթևեկության կտրուկ կրճատման արդյունքում։ Ինչպես նշված է հետազոտության մեջ՝ հենց այս աղտոտումներն են ամենաշատն ազդում եվրոպացիների առողջության վրա։
Կորոնավիրուսի հետ կապ չունեցող հիվանդացությունների տվյալների վերաբերյալ վերլուծության արդյունքում պարզվել է, որ էկոլոգիայի դրական փոփոխությունները եվրոպացիների առողջության բարելավման են բերել։
Թոքերի և սիրտ-անոթային հիվանդությունների արդյունքում մահացությունների նվազում ամենից շատը նկատվել է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։









































