Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը

Արթուր Վանեցյանի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի գրառում-հայտարարությունները չափազանց լուրջ են և վտանգավոր. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Արթուր Վանեցյանի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօր ավելի վաղ արած գրառում-հայտարարությունները չափազանց լուրջ են և վտանգավոր։ Իհարկե, Հակոբյանն իր գրառման մեջ զուտ ոճական առումով հնչեցրել է հռետորական հարցեր, սակայն բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դա ընդամենը հնչած լրջագույն մեղադրանքները անուղղակի դարձնելու փորձ է։ Դրանք լուրջ են հաշվի առնելով երկու հանգամանք՝ Հրաչյա Հակոբյանը իշխող կուսակցության անդամ է, իշխող կուսակցության խորհրդարնական խմբակցության ներկայացուցիչ և միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամը, ազգականը։ Այսինքն՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ առումով հնչած հայտարարությունները ըստ էության իշխանության մոտեցումներն են, թեև իհարկե, Հրաչյա Հակոբյանը այն ներկայացրել է անձնական գրառման ձևաչափով։

Ես խորապես համոզված եմ, որ թեկուզ հռետորական հարցերի ձևով ներկայացված տեղեկությունները պետք է հատուկ ուսումնասիրության առարկա դառնան պատկան մարմինների, իրավապահ, քննչական կառույցների կողմից, չեմ բացառում անգամ այդ հարցը խորհրդարանում ինչ-որ ձևաչափով քննարկելու անհրաժեշտությունը, որովհետև իշխող խմբակցության պատգամավորը առնվազն ակնարկում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը կարող է հավաքագրված լինել այլ պետության կողմից։ Նա ակնարկում է նաև, որ այդ մասին տեղյակ է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պետական դավաճանությունը ծանրագույն հանցագործություն է, և անթույլատրելի է դա անհետևանք թողնելը, եթե անգամ դա կարող է վնասել այլ երկրի հետ մեր հարաբերությունները, ինչպես կրկին ակնարկում է Հրաչյա Հակոբյանը։

Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական շահը վեր է ամեն ինչից, և եթե որևէ այլ, թեկուզ բարեկամ երկիր ոտնձգություն է կատարել այդ շահերի դեմ, ապա դա պետք է բացահայտել և արժանացնել համարժեք գնահատականի։

https://www.facebook.com/2299952536702127/posts/3253536444677060/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում