Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում արմատավորված քրեական մշակույթն ու ենթամշակույթը, այդպիսի մտածողությունն ու ապրելակերպը դեռևս շարունակում են գործել մեր երկրում, մեր քաղաքացիների շրջանում։ Շատերը գտնում են, որ Խնդիրը գտնվում է առաջին հերթին դատական համակարգի, դրա չկայացվածության, նախկինի մնացուկը լինելու հարթությունում։ Նախ՝ չկա դատական համակարգի նկատմամբ վստահություն և մարդիկ հաճախ հարցերը լուծում են ոչ թե օրենքով, դատարանի միջոցով, այլ ինքնադատաստանով։ Իսկ դատական համակարգում տիրում է այդ իրավիճակը, քանի որ հեղափոխությունից հետո անցած երկու տարիներին մենք այդպես էլ չկատարեցինք այդ համակարգի վեթինգը՝զտումը գործնականում հրաժարվեցինք դրանից՝ սահմանափակվելով «Դատական օերնսգրքում» մի քանի կոսմետիկ փոփոխություններով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ:









































