Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ոչ մի թիզ հողը» բոլորիս ցանկությունն է, բայց կարգավորման ոչ փուլային տարբերակ գոյություն չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ։ Ըստ էության, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ երկրորդել է Լավրովին՝ ասելով, թե բանակցությունների սեղանին այդ փաստաթուղթն է։ Ի վերջո, ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները, ի՞նչ զարգացումներ ենք կանխատեսում։

Մի քիչ տարօրինակ է, երբ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ցանկացած հայտարարություն հայ իրականության մեջ փոթորկի նման արձագանք է առաջացնում։ Խնդիրն այն է, որ Լավրովը որևէ նորություն չի ասել։ Ի սկզբանե, երբ 2009 թվականին Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահները մասնակիորեն գաղտնազերծեցին Մադրիդյան սկզբունքները, խոսքը գնում էր կարգավորման մի հայեցակարգի մասին, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքի ապահովում, կոմունիկացիաների վերաբացում, փախստականների վերադարձ ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտմամբ։ Մի դեպքում ասում էինք հանրաքվե, մյուս դեպքում՝ պլեբիցիտ, որի արդյունքները պետք է իրավական պարտադիր ուժ ունենան կողմերի համար։ Այս գաղտնազերծումն արդեն 11 տարի գոյություն ունի և որին հետևել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով։ Այսինքն՝ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հայեցակարգն է։ Այս առաջարկությունների հիման վրա 2011 թվականին Ռուսաստանի կողմից ձևավորվել է փաստաթուղթը, որը Կազանյան փաստաթուղթն է, և որը պետք է ստորագրվեր, բայց վերջին պահին Ադրբեջանը այն չի ստորագրել։ Արտառոց ի՞նչ է ասել Լավրովը։ Նա ասել է, որ Կազանյան փաստաթուղթը՝ ի տարբերություն նախորդ փաստաթղթերի, ի պահ հանձնված չէ ԵԱՀԿ պահոցներին ու պաշտոնապես համարվում է աշխատանքային փաստաթուղթ, որի շուրջ կողմերը քննարկումներ են անցկացնում։ Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Կարգավորման հայեցակարգը սա է, եթե խոսքը խաղաղ բանակցված կարգավորման մասին է, ապա միջնորդների ներկայացրած հայեցակարգը սա է։ Հիմա կողմերը տալիս են այդ հայեցակարգի տրամագծորեն հակառակ մեկնաբանություն։ Ադրբեջանը ենթադրում է, որ կարգավորում ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ։ Իսկ հայկական կողմը պնդում է, որ կարգավորման մեխը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և նրա բնակչության անվտանգությունը։ Կողմերը այս տարաբնույթ մեկնաբանությունն են անում նույն հայեցակարգի շուրջ։ Իրավիճակն այսօրվա դրությամբ սա է։

– Բայց հայկական կողմը նշում է, որ մեզ համար սա անընդունելի է, և մենք դրա շուրջ չենք բանակցում։

– Դուք Հայաստանի արտաքին գործերի նախարարի մեկնաբանության մեջ տեսա՞ք այնպիսի նոտա, որ Հայաստանը չի բանակցում։

– Նշվում է, որ մեզ համար ընդունելի չէ փուլային տարբերակը։

Դա Ձեր ընկալումն է, ուրիշներն ընկալում են, որ Հայաստանը վերահաստատում է, որ, այո՛, Մադրիդյան սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ՝ նպատակ ունենալով հասնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրացմանը ու նրա բնակչության համար ապահովելու անվտանգ միջավայր։ Ես, օրինակ, այդպես եմ հասկանում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը։

– Այս օրերին շատերը խոսում են փուլային տարբերակի վտանգների մասին՝ առ այն, որ դա նշանակում է Արցախի պետականության ապամոնտաժում։ Ի՞նչ կարծիք ունեք ընթացող քննարկումների մասին։

– Ես նորից եմ ասում՝ հարցը ցանկությունների, երազանքների մեջ է։ Եթե այդ մակարդակից տեղափոխում ենք ռեալ քաղաքականության հարթություն, ապա գնահատականները պետք է կառուցվեն այդ սկզբունքի վրա։ Այսինքն՝ մի բան է մեր ցանկությունը։ Ոչ ոք չի ցանկանում այսօրվա ստատուս-քվոյի փոփոխություն։ Ո՛չ հասարակությունը, ո՛չ որևէ քաղաքական ուժ, ո՛չ այսօրվա, ո՛չ էլ նախկին իշխանությունները։ Յուրաքանչյուր հայի համար էլ ցանկալի է, որ այսօրվա փաստացի իրավիճակը ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Այլ բան է, թե մենք իրականության մեջ որքան ռեսուրսներ ունենք միջազգայնորեն լեգիտիմացնելու այսօրվա փաստացի իրավիճակը։ Այսինքն՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը իր այսօրվա փաստացի սահմաններով, կամ այս սահմաններով Լեռնային Ղարաբաղը միավորել Հայաստանին ու հռչակել միասնական հայկական հանրապետություն՝ 42-43000քմ տարածքով։ Մենք ունե՞նք հնարավորություն, դաշնակիցներ այդ ցանկությունն իրագործելու համար։ Կա՞ն երկրներ ու ուժային կենտրոններ, որոնք պատրաստ են Հայաստանին աջակցել։ Եկեք իրականության մասին խոսենք՝ մի կողմ թողնելով մեր դատողություններն ու ցանկությունները։ Ես էլ եմ հետևում, մարդիկ հայտարարություններ են անում, թե փուլային տարբերակը կործանում ու արյունահեղություն է նշանակում, ոչ մի թիզ հող և այլն։ Սա բոլորիս ցանկությունն է, բայց խնդիրը հնարավորություններն են, ցանկություններ միշտ էլ կարելի է հայտնել։

– Փուլային տարբերակով կարգավորման ցանկությունը մի անգամ 97 թվականին հայտնի սցենարին հանգեցրեց, երբ Երևանի ու Ստեփանակերտի միջև նաև անհամաձայնություն եղավ։

Ես պարզ ասացի իմ տեսակետը՝ կարգավորման բոլոր տարբերակներն էլ փուլային էին և են։ Ոչ փուլային տարբերակ գոյություն չի ունեցել։ Մադրիդյան սկզբունքները, որի շուրջ նախկին իշխանությունները 10 տարի բանակցել են և որի շուրջ պատրաստ էին Կազանում ստորագրել համաձայնագիր՝ փուլային չէ՞ր։ Ընդհանրապես փաթեթ ասելով՝ ի՞նչ են հասկանում, սրի մի հարվածով հարցը պետք է լուծվի՞։ Միջազգային պրակտիկայում չկա մի օրինակ, երբ որևէ հակամարտություն կարգավորվել է միանգամից փաթեթային մի որոշմամբ։ Նույնիսկ երբ պատերազմող կողմերից մեկը պարտվում ու ստորագրում է կապիտուլյացիայի ակտը՝ նույնիսկ այդ ակտն է փուլերով իրականացվում։ Գերմանիան 1945 թվականի մայիսի 8-ին կապիտուլյացիայի ակտ ստորագրեց, միանգամից դադարե՞ց պատերազմ, թե՞ տեղի ունեցավ սահմանազատում, Գերմանիայի բաժանում օկուպացիոն զոնաների, Բեռլինի կարգավիճակի հարց քննարկվեց, հազար ու մի տեխնիկական խնդիրներ և ռազմաքաղաքական միջոցառումներ կան, որոնք իրականացվում են փուլ առ փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում