Ֆրանսիական նոր սերնդի Սյուֆրեն միջուկային սուզանավ Բարակուդան առաջին հաջող սուզումն է իրականացրել: Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին:
«Սյուֆրեն սուզանավի առաջին սուզվելը ծովում: Շնորհակալ եմ նպատակաուղղված և նվիրված անձնակազմին, որը մոբիլիզացվեց կատարել այս կարևոր քայլը: Մեր պաշտպանական ուժի բարձրացումը շարունակվում է հենց ձեր շնորհիվ»,- գրել է նա։










































