Գողություն է կատարվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող, օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած և կառուցած Քըլըչ Ալի փաշա մեդրեսեից (իսլամական ուսումնական հաստատություն):
Ըստ թուրքական աղբյուրի, գողերը, որոնք օգտվել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մեկ շաբաթ ընդմիջումով 2 անգամ թալանել են մեդրեսեի պատմական և նյութական արժեք ներկայացնող կիսագնդաձև գմբեթների ծածկաթիթեղները։
Գողոնի ընդհանուր քաշը կազմել է 1․5 կգ։ Բացի այս գողության դեպքերից մեդրեսեն նախկինում նույնպես բազմիցս թալանել են։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունն հետաքննությունէ սկսել։
Նշենք, որ Բեյօղլու թաղամասի Քըլըչ Ալի փաշա մեդրեսեն կառուցվել է 1588թ․