Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Քաղաքական մշակույթ չդարձնեք իրար վրա հարձակվելն ու հետո հանրությունից ներողություն խնդրելը. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում «Ներողության հայցելու արժեքը» վերտառությամբ գրառում է արել: Նա, մասնավորապես, գրել է.

«Ուրիշների փոխարեն ներողություն խնդրելու համար ինձ մեկ անգամ չեն ծաղրել։ Ասում են` ներողություն խնդրելն ուժեղների հատկանիշ է, բայց թույլ տվեք մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Լավ է, երբ սխալ անելուց գիտակցում ես այն ու գիտակցում ներողություն հայցելու անհրաժեշտությունը։ Բայց արդյո՞ք հասկացել ես՝ ում ես վիրավորել և ումից պետք է ներողություն խնդրես։ Հաստա՞տ հասկացել ես՝ ում ես վիրավորել, ինչ-որ կոնկրետ մեկի՞ն, ողջ հանրությա՞նը, գուցե անհասկանալի ու անշոշափելի մի միավորի՞, կամ միգուցե ինչ-որ արժե՞ք ես ոտնահարել։

Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում անհատը, ով թիրախավորում է անհատի, բայց ներողություն է խնդրում հանրությունից, կամ երբ արհամարհում է ազգային արժեք, սակայն ներողություն է խնդրում միայն մեկից։ Ասում են՝ շատ թուրքեր ներողություն են խնդրում իրենց հարևան հայից, բայց ժխտում են հայ ազգի հանդեպ գործած իրենց հավաքական սխալի համար։ Չգիտեմ, թե երբ ենք սովորելու, որ եթե գիտակցել ես, թե քո ներողության հասցեատերն ով է, ու սխալն իր հանդեպ ես գործել, ապա նրանից էլ ներողություն պետք է խնդրել։

Բայց ամենագլխավորը. հանկարծ քաղաքական մշակույթ չդարձնեք իրար վրա հարձակվելն ու հետո հանրությունից ներողություն խնդրելը։ Դուք հանրությանն այլ բան եք խոստացել։ Վերհիշելու համար պարզապես վերընթերցեք ձեր նախնտրական ծրագրերը։ Ու սկսեք դրանք կյանքի կոչել։ Թե ինչ է եղել նախկինում, գիտենք արդեն ու բոլորս գիտենք, ձեզ ընտրել ենք ապագան կառուցելու համար։

Դուրս եկեք անցյալից։ Եթե այն լավը լինել, հիմա ԱԺ-ն դեռ 6-րդ գումարման խորհրդարանը կլիներ։

Ապագան պետք է կերտել բոլոր առումներով՝ քաղաքական մշակույթի, ծրագրերի, միասնականորեն արարելու տեսանկյուններից։

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից ու բոլոր այն կանանցից, ում իրենց քաղաքական գործունեության ընթացքում տղամարդիկ անձնական վիրավորանք են հասցրել։ Ներողություն…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում