Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ: Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այս օրենքը թիրախավորում է հայտարարատու պաշտոնատար անձանց կամ նախկին պաշտոնյաներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր կասկածվում են որոշակի հանցագործությունների կատարման մեջ կամ մեղադրվել են որոշակի խումբ հանցագործությունների կատարման մեջ: