Չինական Սիչուան նահանգի բժիշկները տարեց կնոջ ականջից սարդ են հանել, որն այնտեղ սարդոստայն էր հյուսել։ Սարդին հայտնաբերել են այն բանից հետո, երբ թոշակառուն հիվանդանոց է դիմել ականջացավի և քորի բողոքով։ Մասնագետները կաթվածահար են արել սարդին ականջի կաթիլներով, ինչից հետո միկրոպինցետի օգնությամբ հանել են այն։
Բժիշկներին դիմած կինը ենթադրում է, որ սարդն իր ականջի մեջ է մտել, երբ ինքն աշխատելիս է եղել խաղողի այգիներում։ Եթե այս ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ապա սարդը թոշակառուի ականջում է գտնվել մոտ մեկ շաբաթ շարունակ, հաղորդում է unilad.co.uk. կայքը։