«Խոսքը վերաբերում է ականազերծման այն աշխատանքների շարունակականությանը, որոնք տեղի էին ունենում Արցախում։ Իհարկե, դրական եմ գնահատում մեր բարեկամ գործընկերների այդ քայլը և հույս ունեմ, որ դա համապատասխան արձագանք կգտնի համապատասխան օղակների կողմից, թեև տեղյակ եմ, որ ընդհանուր առմամբ ընդհանուր ծախսերի կրճատում տեղի է ունենում բոլոր երկրներում»,- անդրադառնալով ԱՄՆ ավելի քան 30 սենատորների՝ արցախի ֆինանսական օգնության ավելացման աջակցությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Հարցին՝ ինչու նմանօրինակ նախաձեռնություն չի գալիս Ռուսաստանից, նա նշեց, որ խոսքը վերաբերում է այն ականազեծման ծրագրին, որն ԱՄՆ է իրականացնում։









































