Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Տպավորված եմ Դավութօղլուի` տարածաշրջանի իմացությամբ և տեսլականով»

Թուրքական մամուլը օրերս տեղեկացրեց, որ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին և քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մամուլը նաև գրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե վստահ է, որ վերջին հաշվով հայ-թուրքական սահմանը վերստին բացվելու է անդրսահմանային փոխադրումների համար… Ի՞նչ նպատակի են ծառայում նման հանդիպումները` հարցրեցինք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին, ով այդ հանդիպման մասնակիցներից է եղել: «Ընդհանուր առմամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության և նույնիսկ հասարակական քաղաքացիների միջև յուրաքանչյուր հանդիպում օգնում է բացելու միմյանց դռները և հասկանալու կամ ընկակելու փոխադարձ մտորումները: Պետք է նշեմ, որ հայ-թուրքական արձանագրությունների գլխավոր դասը հարաբերությունների կարգավորման համար առավելապես հասարակությունների անպատրաստ լինելն էր»,- նշեց քաղաքագետը:

Ռ.Կիրակոսյանը կարծում է, որ հայկական սփյուռքը` որպես Հայոց ցեղասպանության ժառանգորդ պետք է ավելի մեծ ձայն և դերակատարություն ունենա հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացի մեջ` հայ-թուրքական ապագա հարաբերություններում հանդես գալով որպես բաժնետեր: «Այո, այսպիսի հանդիպումները օգնում են ճանապարհ բացելու դիվանագիտության հարթության համար, բայց անհրաժեշտ է վստահության դաշտ ապահովել պետական մակարդակում ևս: Քաղաքական կամքի մեծ կարևորություն և անհրաժեշտություն կա, որպեսզի այս հանդիպումները լինեն անընդհատ և միևնույն ժամանակ` մասնակից կողմերի համար անկեղծ և գործընթացին հավատարիմ: Շատ կարևոր է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երկրի ներսում չօգտագործվի որպես քաղաքական «ծածկոց» կամ արդարացում` խուսափելու համար ավելի արմատական ներքին խնդիրներից»,- նկատեց նա:

Ի՞նչը տպավորեց այդ հանդիպմանը, հարցրինք Ռ.Կիրակոսյանին. «Ինձ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ առավելապես տպավորեց մթնոլորտը: Դավութօղլուն արհեստավարժ և ինտելեկտուալ մարդ է, ինչը նշանակում է, որ հանդիպումը անցավ անկեղծ մթնոլորտում, մեզ` որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հատկացվեց ժամանակ` անկեղծ մտքերի փոխանակման համար: Եվ նույնիսկ այն հարցերում, որոնցում մենք անհամաձայնություն ունեինք, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և նրա աշխատակազմը մշտապես հարգալից էին և ցանկանում էին լսել մեր գնահատականները` որոնք առնչվում էին փակ սահմանների վերաբերյալ մեր քննադատություններին և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական արշավին:

Իսկ ի՞նչ տրամադրություններ կան այսօր Թուրքիայի իշխանությունների մոտ հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ` հարցրինք պարոն Կիրակոսյանին, նրանք հույսեր ունե՞ն, որ այդ արձանագրությունները, ի վերջո, մի օր կարող են կյանքի կոչվել: «Դա շատ կարևոր է, թեև շատ ավելի հեշտ կլիներ առաջ ընթանալ Թուրքիայի կողմից կոնկրետ քայլեր կատարելու դեպքում, քանի որ այժմ բոլոր սպասելիքները գտնվում են Թուրքիայի դաշտում, և մենք սպասում ենք Անկարայից պատասխան քայլի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև հանդես գալու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բացելու սահմանները և այլն: Ես, իհարկե, անձամբ տպավորված եմ Թուրքիայի ԱԳ նախարարի` տարածաշրջանի իմացությամբ և տեսլականով, ինչը ինձ հույս է տալիս, որ միայն մեկ ճանապարհ կա երկու երկրների համար: Բայց հանդիպումը միտում ուներ նաև ցույց տալու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների անհամաչափությունը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում