«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի բնորոշմամբ՝ հեղափոխությանը հաջորդած 2 տարիների ընթացքում և՛ ձեռբերումներ ունեցանք, և՛ բացթողումներ։ Որպես ձեռբերում՝ նշում է կոռուպցիայի դեմ պայքարն ու դեմոկրատիայի առումով առաջընթացը։ Նահապետյանի պնդմամբ՝ մյուս ոլորտներում առաջընթացն այնքան է, ինչքան կարող էր լինել Սերժ Սարգսյանի ժամանակ։







































