Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե` կառավարությունը մոտ 500 հազար ընտանիքի պետք է 100 հազարական դրամ վճարի, և դիմելով ֆինանսների նախարարին` ասաց. «Խնդրում եմ այս հայտարարությունը մեկնաբանեք տնտեսագիտական տեսանկյունից և որպես ֆինանսների նախարար»:
Ի պատասխան նախարարն ասաց. «Կարծում եմ, որ առնվազն խոցելի է այդ մոտեցումը մեր ունեցած պատկերացումների տեսակետից. ինչո՞ւ 500 հազարին, ինչո՞ւ հենց 100 հազար: Պարզ չէ, թե ինչ տրամաբանություն և ինչ հաշվարկներ են ընկած, մնում է սպասել դրանց բացահայտմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































