Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք լիմոնից լիմոնադ պատրաստելու մեր հնարավորությունները, այսինքն` որ մեր արտաքին պարտքի սպասարկման ընթացքը առնվազն 1 տարի նետենք հետ»,- ֆինանսների նախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` նշելով, որ այդպիսի արտահայտություն կա. «Եթե քեզ լիմոն են մատուցում, կարողացիր լիմոնադ պատրաստել»:
Պատգամավորի խոսքով` հապաղելու դեպքում մենք կհայտնվենք հետնապահի դիրքում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































