Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:
Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:








































