Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հաշտություն ասվածը պայմանական է, ոչ ոք չի կարող խոսել ժողովրդի անունից

Այս տարվա ապրիլի 24-ը տարբերվում էր նախորդներից․ կորոնավիրուսի պատճառով երթ չեղավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և միայն Արտուշ պապիկի այցը, նրա շուրջ հյուսված պատմությունը դարձան խորհրդանշական։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ ապրիլի 16-17-ը պետք է հրավիրվեր միջազգային գիտաժողով «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով, իսկ ապրիլի 16-ին պետք է բացվեր «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին. նվիրվում է Մարաշի, Հաճնի, Այնթապի ինքնապաշտպանության 100-ամյա տարելիցին» խորագիրը։

Հարություն Մարությանի հավաստմամբ՝ գիտաժողովին քսանչորս մասնակից էր հայտագրվել, ցուցակը պատրաստ էր, մասնակիցները պետք է լինեին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից։ Սակայն կորոնավիրուսի պատճառով գիտաժողովը հետաձգվեց անորոշ ժամանակով։

«Նույն տեմպերով պատրաստվում էր նաև ժամանակավոր ցուցադրությունը։ Ապրիլի 23-ին այն ինը մեծ պանելներով ներկայացրինք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում, օնլայն տարբերակով, որից նաև հղումը մտնում է կայքէջ։ Ժամանակ անց, երբ մենք վերադառնանք գործունեության բնականոն հուն, մենք հենց թանգարանում էլ կբացենք ցուցադրությունը»,- ասաց Հարություն Մարությանը։

Թուրք առանձին գործիչներ, գրողներ ընդունել են, որ հայերի նկատմամբ եղել է կոտորած, ցեղասպանություն, դրա համար նրանք հալածվել են Թուրքիայում, մեկնել արտերկիր։

Հետաքրքրվեցինք, թե Հայոց ցեղասպանությունն ընդունող թուրք գործիչներն ապրիլի 24-ին որևէ ուղերձ հղե՞լ են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
«Եթե ստանանք ուղերձներ, ապա մենք նամակով պետք է ստանանք թանգարան-ինստիտուտի պաշտոնական հասցեին կամ «Ֆեյսբուք»-ի էջով։ Մենք նման տեղեկատվություն չենք ստացել, հնարավոր է՝ իրենք իրենց երկրներում հայտարարություններ արել են, չգիտեմ։ Մենք նամակներ չենք ստացել իրենցից»,- արձագանքեց Հարություն Մարությանը։ Ցավակցական նամակներ, ըստ նրա, չեն ստացել նաև այլ երկրներից, ստացել են գործնական նամակներ տարբեր քաղաքացիներից։

Հարություն Մարությանը նշեց, որ թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներով «Ֆեյսբուք»-ում խումբ են բացել, որտեղ հավաքում են հայաստանցի և սփյուռքահայ քաղաքացիների արձագանքները «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին, որտեղ նրանք տեղադրում են լուսանկարներ և պատմում Հայոց ցեղասպանության զոհ կամ վերապրող իրենց հարազատների մասին։

«Ժամանակ անց մենք հարցաշարերը էլեկտրոնային եղանակով ուղարկելու ենք մեր հայրենակիցներին, խնդրելու ենք լրացնել, որպեսզի աստիճանաբար լցնենք Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանը։ Հարյուր տարի է անցել, սակայն համացանցային հենքով նման շտեմարան չկա, պետք է այդ գործն սկսել, քանի որ ավարտին հասցնելու համար դեռ շատ ժամանակ է պահանջվելու»,- ասաց նա։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ապրիլի 24-ի թեմայով արել էր հետևյալ գրառումը՝ «Հիշում ենք, պատրաստ ենք ներել, սակայն ոչ երբեք մոռանալ»։ Այն բուռն արձագանքների, հակազդեցության առիթ էր դարձել։

«Արսեն Խառատյանն իմ լավ բարեկամն է, իմ գործընկերների զավակը։ Նա փորձել էր դիսկուրս ստեղծել, որպեսզի տեսնի ֆեյսբուքահայության ռեակցիան։ Իհարկե, իմ մտքով չի անցնում թուրքերին ներելու խնդիրը։ Այդպիսի խնդիր չկա հայ ժողովրդի առջև դրված։ Առաջին տրամաբանական պատճառն այն է, որ ոչ ոք քեզնից ներողություն չի խնդրում, որպեսզի դու էլ ներես։ Եվ այո, այդ գրառման արձագանքներից մեկում նշված էր իր մայրիկի՝ Հրանուշ Խառատյանի համահեղինակությամբ լույս տեսած «Խոսելով միմյանց հետ» գրքի ենթավերնագիրը՝ «Ում ներես, ինչը ներես»։ Մյուս կողմից գիտությունն այդ հարցին նայում է հետևյալ կերպ՝ հաշտության մասին խոսելիս պետք է անցնել մի շարք էտապներ. նախ՝ պետք է ճանաչվի հանցագործությունը, դատապարտվի այդ հանցագործությունը, հատուցվեն այդ հանցագործության հետևանքները, այսինքն՝ այն ամենը, ինչ գրված է 2015 թ. ընդունված Հռչակագրում։ Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել հաշտության մասին։ Իսկ հաշտություն ասվածն էլ շատ պայմանական է։ Ես, օրինակ, հարցրել եմ մի քանի հրեաների, իրենց պատասխանը հետևյալն է՝ Իսրայելի հրեաներն այլ կերպ են մտածում, ԱՄՆ-ի հրեաներն այլ կերպ են մտածում, Եվրոպայի հրեաներն այլ կերպ են մտածում գերմանացիներին ներել-չներելու մասին։

Չի կարելի ասել, թե հայ ժողովուրդը պետք է հաշտվի թուրք ժողովրդի հետ, ես այդպիսի ձևակերպում ինձ թույլ չէի տա օգտագործել։ Եվ Արսեն Խառատյանն էլ չի օգտագործում։ Շատ դեպքերում դա անհատական մոտեցում է, և ոչ ոք չի կարող խոսել ժողովրդի անունից։ Այդպիսի ձևակերպումն անթույլատրելի է, գիտականորեն հնարավոր չէ օգտագործել»,- նշեց Հարություն Մարությանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում