Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին La Repubblica պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկրի սահմանների բացման հնարավորությունը:
«Սահմանների բացումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից և յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականությունից»,- ասել է պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, Ֆրանչեսկինին հնարավոր է համարել, որ Իտալիայում մայիսին կսկսեն գործել թանգարաններն ու հիմնական տեսարժան վայրերը, որոնք փակվել են կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Տեսարժան վայրերի թվում, որոնք, ամենայն հավանականությամբ, կկարողանան կրկին այցելուներ ընդունել, նախարարն անվանել է Կոլիզեումը և Պոմպեյը:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 25 969 մարդ, երկրում ամբողջ համաճարակի ընթացքում վարակի դեպքերի ընդհանուր թիվը, ներառյալ ապաքինվածներն ու մահացածները, հասել է 192 994-ի:










































