Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաղորդել է, որ երկիրը բաժանվելու է մի քանի գոտիների՝ կախված կորոնավիրուսի տարածման վտանգից: Նման միջոցներն անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Երկիրը բաժանվելու է երեք տիպի գոտիների՝ սպիտակ, դեղին և կարմիր: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն ու նորմերը կկիրառվեն այդ բաժանման շրջանակում»,- ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: