Ռուսաստանից հացահատիկի արտահանումը դադարեցվել է մինչև հունիսի 30-ը հաշվարկված քվոտայի ժամանակից շուտ սպառվելու պատճառով, հաղորդում է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը:
Դաշնային մաքսային ծառայությունը մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը դադարեցնում է հացահատիկի արտահանման նոր հայտարարագրերի թողարկումը, ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական հացահատիկ արտահանողները սպառել են 7 միլիոն տոննայի քվոտան՝ նախատեսվածից երկու ամիս շուտ:











































