Իսպանիայի իշխանությունները մայիսի 2-ից երկրի քաղաքացիներին թույլ կտան զբոսնել և սպորտով զբաղվել փողոցում, հաղորդում է El Pais պարբերականը՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությանը հղումով:
«Անցումային այս փուլը հղի է վտանգներով «…» Մենք անսխալական ղեկավարություն չունենք»,- ասել է Սանչեսը:
Համաձայն նոր կանոնների՝ Իսպանիայի բնակիչները կարող են փողոցում գտնվել միայն իրենց ընտանիքի անդամների հետ միասին: Մինչև 14 տարեկան երեխաներին թույլատրվում է զբոսնել միայն մեծահասակների ուղեկցությամբ և տնից ոչ ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Վարչապետը նաև նշել է, որ վարակի դեմ պայքարի նոր կանոնակարգը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զարգանա «նույն դրական դինամիկայով», ինչպես այժմ:
Ներկայումս երկրում նկատվում է կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի և հիվանդությունից մահացության թվի անկում: Մինչ օրս Իսպանիայում հաստատվել է COVID-19-ով վարակի 223.759 դեպք, մահացել է 22 902 մարդ:










































