Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները նշել են, որ առայժմ չկա որևէ ապացույց այն մասին, որ նախկինում կորոնավիրուսով վարակված և ապաքինված հիվանդը չի կարող նորից վարակվել՝ շնորհիվ արյան պլազմայում առկա հակամարմինների: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Համաճարակի այս փուլում դեռևս առկա են անբավարար տվյալներ հակամարմինների առկայությամբ իմունիտետի արդյունավետության վերաբերյալ», – ասել է ԱՀԿ-ն:
Փորձագետները կոչ են անում այն մարդկանց, ովքեր վստահ են ապաքինվելուց հետո իրենց իմունիտետի ամրության վրա, չանտեսեն հանրային առողջապահությանը վերաբերող խորհուրդները։









































