Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Այն, ինչ կատարվել է անկախության 30 տարիների ընթացքում, մեղմ ասած, սիրողականություն և անփութություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես է եկել ուղերձով, որտեղ խոսել է համահայկական ամբողջ ներուժի համախմբման անհրաժեշտության և առաջիկայում այդպիսի ռազմավարության նախագիծ ներկանացնելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում և ինչպե՞ս եք պատկերացնում այդ նախագիծը։

-Ես ուզում եմ ասել՝ վերջապես: Թույլ տվեք նախ մի փոքր անդրադառնալ Հայաստան-Սփյուռք թեմայի շրջանակներում վերջին տասնամյակներում իրականացված քայլերին։ Առաջին դիտարկումը․ անկախության 30 տարիների ընթացքում այս թեմայով լուրջ ուսումնասիրություն չի արվել: Խոսքս պատմական, սոցիոլոգիական, մարդաբանական, ռազմավարական, տնտեսական, մշակութային, թվային, բնապահպանական և սոցիալական ուսումնասիրության մասին է: Ոչինչ: Քանի դեռ այս ուսումնասիրությունն ու այս տվյալների բազան գոյություն չունեն, դժվար կլինի համահունչ լինել իրականության և ամբիցիաների միջև:

Երկրորդ դիտարկումը․ այն, ինչ կատարվել է անկախության 30 տարիների ընթացքում, մեղմ ասած, սիրողականություն և անփութություն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և սփյուռքի նարնջագույն սպառողները, Ռոբերտ Քոչարյանը և նրա Հայաստան-Սփյուռք կեղծ համաժողովները, Սերժ Սարգսյանը և նրա անհեթեթ սփյուռքի նախարարությունը: Սփյուռքի կողմից զգացվում էր հիասթափություն, անտարբերություն  և ամբարտավանություն: Հիասթափություն, քանի որ չնայած որ ՀՀ քաղաքացիություն ստացան սփյուռքում գտնվող հայերը, բայց նախարարական մի քանի պաշտոններից բացի`ոչ մի ինտեգրացիա քաղաքական ապարատում: Անտարբերություն․ կոռուպցիան Հայաստանում այնքան ուժեղ էր, որ սփյուռքի հայերը արտահայտվեցին Հայաստանում տիրող ուժի նկատմամբ: Վերջապես ամբարտավանություն․ հայկական սփյուռքի ավանդական կազմակերպությունները գերադասում էին Հայաստանի մասին խոսք չասել: Այս ամենը Հայաստանում հանգեցրեց նրան, որ սկսեցին խորանալ հայաստանցի և սփյուռքահայ  տարանջատումը: Վերջին տարիներին այս տարանջատումը մի փոքր վերացել է: Բարեբախտաբար:

Երրորդ դիտարկումը․ 1991 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանը ոչ թե պետություն էր, այլ մի ռեժիմ (Լևոն, Ռոբերտ, Սերժ), որն օգտագործում էր սփյուռքի ռեսուրսները՝ իրենց իշխանությունն ուժեղացնելու համար, բայց ոչ երբեք պետությունը: Երբեք:

Չորրորդ դիտարկումը․ հայկական ազգային կուսակցությունները, եկեղեցիները և սփյուռքի խոշոր կազմակերպությունները ավանդական պատկերացում ունեն հայերի հետ հարաբերությունների մասին: Վերևից ներքև: Առանց ժողովրդավարացման, ոչ անհատների մասնակցության:

Հինգերորդ դիտարկումը․ մինչև 2018 թվականը, այս դիտարկումները ստեղծեցին «հուշահամալիր Հայաստան» ՝ կոռումպացված ռեժիմով և սառեցված, հնացած սփյուռքյան կազմակերպություններով, հայ հասարակության և Հայաստանի միջև «սոցիալական պայմանագրի» բացակայություն և սփյուռքում սփյուռքահայ կազմակերպությունների և հայերի միջև «սոցիալական վստահության» բացակայություն, արդյունքում Հայաստան-սփյուռք հարաբերությունները կորցրեցին զարգացման 27 տարի: 27 տարի, կարո՞ղ եք պատկերացնել։

Հիմա, սովորելով այս սխալներից և հաշվի առնելով թավշյա հեղափոխության ուժը, Նիկոլ Փաշինյանի պարտականությունն է շտկել այս իրավիճակը և նոր, ժամանակակից, ներառական, գլոբալ, կայուն, կառուցվածքային, ժողովրդավարական ինչ-որ բան ստեղծել, որը հիմնված է անհատների և ոչ թե կազմակերպությունների վրա:

Սփյուռքի պատասխանատու գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ (բացառությամբ Ֆրանսիայի, ինչը տարօրինակ է)՝  առաջարկություններ ներկայացնելու վարչապետին: Լավ մտադրություններ կան, բայց կա երկու հրամայական`առաջարկել որևէ կոնկրետ բան և հիմնվել ժողովրդավարության վրա: Պետությունը պետք է ցուցաբերի կոնկրետ առաջարկներ, և սփյուռքի կազմակերպությունները պետք է ստանան իրենց օրինականությունը քվեատուփի միջոցով: Մենք պետք է դուրս գանք ավանդական լեգիտիմությունից՝ իրավական-ռացիոնալ լեգիտիմության (ընտրություններ) անցնելու համար: Ոչ մի կազմակերպություն, ոչ մի կուսակցություն չի կարող պնդել, որ սփյուռքի ներկայացուցիչ է, քանի դեռ չկան ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ:

-Արդյոք այդ նախագիծը կամ հայեցակարգը կարող է համախմբել ամբողջ հայությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սփյուռքը շատ բազմազան է։

Դա կախված է մի քանի կետերից:

 -1) Ո՞րն է այս համահայկական մոտեցման նպատակը: Մշակել բարեկեցիկ, արդար և ազատ Հայաստան: Լուծե՞լ հայկական դատը: Բայց ո՞րն է հայկական դատը:

2) Ո՞րն է լինելու այս համահայկական մոտեցման գործառնական ռեժիմը: Արդյո՞ք մենք պետք է ստեղծենք երկրորդ պալատը Հայաստանում ՝ Սենատում, շրջանների համար և սփյուռքի ընտրված պաշտոնյաների հետ: Արդյո՞ք մենք պետք է ստեղծենք նաև Սփյուռքի համաշխարհային ժողով:

3) Ո՞վ կմասնակցի այս նոր հաստատություններին, անհատներին կամ կազմակերպություններին: Անձամբ ես ընտրում եմ խառը համակարգ. Համամասնական ցուցակի քվեաթերթիկ, որը ներկայացնում է կամ կազմակերպություններ կամ անհատներ: Դա սփյուռքի բազմազանությունը հաշվի առնելու միջոց է:

4) Ի՞նչ հիմքի վրա պետք է ստեղծվեն այդ հաստատությունները: Ժողովրդավարությո՞ւն, թե՞ ավտորիտարիզմ: Իհարկե, ժողովրդավարություն:

Փաշինյանն իր ուղերձում նաև նշեց «Ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ ու ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմաարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ եւ հատուկ ծառայություններ: Այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը»: Կիսո՞ւմ եք արդյոք այս տեսակետը և ինչպե՞ս է հնարավոր այդ ներուժն իսկապես օգտագործել։

-Դա հետաքրքիր և նոր մոտեցում է: Դիմելու համար անհրաժեշտ է վարչապետի ենթակայության ներքո ստեղծել Վարչական հանձնաժողով Զարեհ Սինանյանի շուրջ: Այս կառավարման հանձնաժողովում պետք է ներառվեն այն կազմակերպությունները, որոնք անդամ են կամ կազմակերպությունների անդամ չեն, բայց քաղաքագիտության, քաղաքական սոցիոլոգիայի մասնագետներ են: Նախևառաջ անհրաժեշտ է կտրվել սիրողականությունից:

 Տեսակետ կա, որ պետք է ստեղծվի մի կառույց՝ ընտրովի մարմին, որտեղ սփյուռքի ներկայացուցիչներ պետք է ընտրվեն։ Արդյոք համամի՞տ եք։

-Ես 20 տարի աշխատել եմ Հայաստանի և սփյուռքի միջև նոր հաստատությունների ստեղծման ուղղությամբ: Ինձ համար օրակարգը պետք է լինի հետևյալ.

Առաջին քայլը՝ կառավարման հանձնաժողով ստեղծելը և մեկ տարվա ընթացքում եզրակացությունների ներկայացումը վարչապետին:

Երկրորդ քայլ՝ Սահմանադրության բարեփոխում, որը հիմնված է վարչապետի արբիտրաժների վրա

Երրորդ քայլը՝ սահմանադրական հանրաքվե:

Քայլ չորրորդ՝ Սենատի ստեղծումը Հայաստանում և Հայկական սփյուռքի համաշխարհային ժողովրդավարական կոնգրեսը, որի նստավայրը կլինի նաև Հայաստանում:

Հայաստանը կունենա երկու պալատ՝ ներկայիս Ազգային ժողովը և Սենատը: Սենատը բաղկացած էր շրջանների, այդ թվում ՝ Արցախի ընտրված պաշտոնյաներից, և սփյուռքից ընտրված պաշտոնյաներից:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հիմնված կլինեն Հայկական սփյուռքի համաշխարհային ժողովրդավարական կոնգրեսի վրա: Նրա պատվիրակներից ոմանք կընտրվեին Սենատում Հայաստանում:

Երեք ժողովները կունենան համապատասխան իրավասությունների դաշտ։

Ազգային ժողովը և Սենատը օրենքներ կսահմանեն Հայաստանի Հանրապետության (ներառյալ՝ Արցախի) համար:

Հայկական սփյուռքի համաշխարհային ժողովրդավարական կոնգրեսը կքվեարկի ամբողջ սփյուռքի բանաձևերին: Բայց զգուշացեք, որ բոլոր կազմակերպությունները պահպանում են իրենց գործառույթները (կոնգրեսներ, ժողովներ, գործողություններ), բայց սփյուռքում օրինականությունը ընտրական և ժողովրդավարական մրցակցության մեջ է մտնելու: Հայկական սփյուռքի համաշխարհային ժողովրդավարական կոնգրեսը լինելու է սփյուռքի միակ օրինական և ներկայացուցչական իշխանությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում