Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան սպառնացել է Վրաստանի իշխանություններին, ասելով, որ նրանք խնդիրներ կունենան, եթե որոշեն հետ կանչել իրենց դեսպանին։ Այս մասին հաղորդում է «Օբոզրեվատել» կայքը։
Նա նշել է, որ որևէ երկիր չի կարող Ուկրաինային հրահանգներ տալ կադրային որոշումների հարցում, քանի որ դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է։
Նրա կարծիքով, նման որոշման դեպքում Վրաստանն ավելի շատ խնդիրներ կունենա, քան Կիևը։
«Սա ԱՄՆ-ն չէ, որ ասում է․ «Դուք դիվանագիտական խնդիրներ կունենաք։ Սա Վրաստանն է։ Պետք չէ այդ մասին մոռանալ»,- հավելել է Արախամիան։
Նա նաև «քաղաքական ագրեսիա» է համարել Միխայիլ Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու դեպքում՝ դեսպանին հետ կանչելու վերաբերյալ Վրաստանի հայտարարությունը։









































