Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոշտ հայտարարություն է արել կապված այն հաղորդագրության հետ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դառնալ բարեփոխումների հարցերով փոխվարչապետ և զբաղվել ԱՄՀ-ի հետ բանակցություններով։
Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը Կիևից հետ կկանչի Ուկրաինայում իր դեսպանին, եթե նման նշանակում տեղի ունենա։
«Անընդունելի է, քանի որ այդ մարդը մեղադրվում է Վրաստանում կատարած հանցագործությունների համար և այժմ հետախուզման մեջ է գտնվում»,֊ ասել է նա։
Սաակաշվիլիի նշանակման համար պետք է քվեարկի Ուկրաինայի Գերագույն ռադան։ Սակայն ուկրաինական խորհրդարանում Սաակաշվիլին դեռևս աջակցություն չունի։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կառավարման ընթացքում Սաակաշվիլին զբաղեցրել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, սակայն հեռացվել է աշխատանքից և զրկվել քաղաքացիությունից։