Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ազգային վերազարթոնքը պայմանավորված է որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով. Մխիթար Հայրապետյան

Ազգային վերազարթոնքը պայմանավորված է որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով։ Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսական հարցադրումներ մեր ներկայի ու գալիքի համար:

Ի՞նչ է փոխվել մեր տեսակի մեջ դար ու 5 տարի անց: Նախևառաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնաշարը: Մենք այն հայը չենք, որը հավատում և ոգևորվում էր այն մտքից, թե երիտթուրքերի վարած քաղաքականությունը իրավունքներ էր սահմանելու Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, նրանց մտքի ու մշակույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդակենտրոն էր լինելու: Մեր՝ աշխարհին անվերապահորեն հավատալն ու վստահելն այսօր վերափոխվել է դեպի ազգային շահերն ու անկախության, ինքնիշխանության առաջնահերթությունը:

Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղելու ճանապարհին: Արևմտյան Հայաստանը հայերից «մաքրելու»՝ Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը մեկնարկել և իրագործվում էր դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ. հայերին կոտորել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազատագրական պայքարի ոգին, խեղճացնել մեր առաջադեմ միտքը, սեփական ինքնությունը ծաղկեցնելու երազանքը:

Հետևաբար, ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահենք, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով:

Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով համաշխարհային ազգ դառնալուց հետո: Այո՛, մենք հիմա գլոբալ ազգ ենք, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի: Մեր հռչակած «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք» հայեցակարգը և համահայկական ներուժը, դրա թիրախային և արդյունավետ կիրառումը, ազգային նշանակության հարցերի շուրջ համախմբումը մեզ համար առաջընթացի նոր, ավելի մարտունակ ուղիներ են բացում: Եվ այս հայեցակարգը գլոբալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրագործման եզակի հնարավորությունն է: Այս հարցերը, որոնք հաճախ հռետորական են, կարելի է երկար շարունակել, և դրանց պատասխանները յուրաքանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք այլևս չենք նվնվում, մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, ուժեղ ենք ու պահանջատեր, իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում