Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հեղափոխությունը անցյալին քաղաքական գնահատականը չէ, այդ գնահատականը պետք է տա Ազգային ժողովը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է իշխանության կողմից անցյալին քաղաքական գնահատական տալուն՝ նշելով, որ հեղափոխությունով անցյալին քաղաքական գնահատական է տրվել․ «Առանց քաղաքական գնահատական տալու հնարավոր չէր լինի հեղափոխություն իրականացնել: Հեղափոխության փաստն ինքնին քաղաքական գնահատական է անցյալին… Այսօր հիմնական անելիքները իրավական տիրույթում են: Տասնյակ հազարավոր քրեական գործեր են հարուցվել վերջին տարիներին, և ավելի քան հարյուր միլիոն դոլար է վերադարձվել վերոնշյալ գործերի շրջանակում»:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որ բազմիցս անդրադարձել է անցյալին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայրապետյանի գնահատականներին, նշեց, որ այն, ինչի մասին խոսել է Մխիթար Հայրապետյանը, քաղաքական գնահատական կարելի է համարել շատ պայմանականորեն և խիստ վերապահումներով։ «Այո՛, հեղափոխությունը տեղի է ունեցել նախկին համակարգի դեմ պայքարի արդյունքում, դրա ընթացքում հնչել են տասնյակ, հարյուրավոր հայտարարություններ, կարգախոսներ, որոնք իրենց մեջ պարունակել են գնահատական նախկին իշխանության գործունեությանը։ Սակայն այն գնահատականը, որի մասին ես խոսում եմ հեղափոխությունից հետո արդեն երկու տարի, միանգամայն այլ քաղաքական սուբստանցիա է, իր նշանակությամբ միանգամայն այլ ակտ, քան այն, ինչ տեղի է ունեցել հեղափոխության ընթացքում։ Ես խոսում եմ անցած առնվազն երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած հանցավոր արարքներին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Իսկ դրանք բազմաթիվ են, և այդ հարցում անկյունաքարային նշանակություն ունի պետության, իշխանության զավթման փաստը, որը տեղի է ունեցել 20 տարի շարունակ՝ խայտառակ ընտրություններով, ընտրակեղծարարության մեխանիզմով, քրեական աշխարհի օգտագործմամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հենց պետության զավթման պատճառով է Հայաստանում տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը։ Բաբաջանյանի խոսքերով՝ սրանք երևույթներ են, որոնց պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական՝ իրավական հետևանքներով։

«Իմ համոզմամբ, այդ գնահատականը պետք է տա գործող խորհրդարանը՝ որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին։ Կրկնում եմ, խոսքը առաջին հերթին քաղաքական գնահատականի մասին է, և այն ես չէի պարզունակացնի միլիոնավոր դոլարների մակարդակի։ Պետությանը, հասարակությանը անցած երկու տասնամյակներին տրված քաղաքական ու բարոյական վնասն իրականում անչափելի է, այն հնարավոր չէ գնահատել որևէ դրամական միավորով, որովհետև պետության զավթման արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ են հետապնդվել, դատապարտվել, զրկվել ունեցվածքից ու կյանքից, իսկ այդ կատեգորիաները հնարավոր չէ փոխհատուցել որևէ դրամագլխով։ Այնպես որ, չեմ կիսում պարոն Հայրապետյանի գնահատականը»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ի վերջո քաղաքական գնահատական տրվելո՞ւ է, թե՞ ոչ, պատգամավորն ասաց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ, ցավոք, իշխանությունից չի ստանում ազդակներ, որ դա տեղի է ունենալու։ Դրանցից մեկն էլ Մխիթար Հայրապետյանի հայտարարությունն է։

«Կարծում եմ՝ իշխանությունն այս հարցին մոտենում է այլ տեսանկյունից, ինչի վկայությունն էր այն, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքական գնահատականի նախագիծ, որը պետք է ներկայացվեր հանրաքվեին։ Այո, դա ևս քաղաքական գնահատական է, սակայն իր նշանակությամբ անհամեմատ նվազ կշիռ ունեցող, քան կլիներ Ազգային ժողովի կողմից նման փաստաթուղթ ընդունելու դեպքում։ Կարծում եմ՝ իշխանությունը գնալու է իրավաքաղաքական գնահատականի այդ ճանապարհով, որն ավելի լավ է, քան ընդհանրապես դրա բացակայությունը, սակայն ավելի նվազ քաղաքական նշանակություն ու կշիռ կարող է ունենալ»,- ասաց Բաբաջանյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը թեև համաձայն է Մխիթար Հայրապետյանի ձևակերպման հետ, որ հեղափոխությունն իրոք քաղաքական գնահատական էր, բայց կարծում է՝ որպեսզի հեղափոխությունը իրացվի նաև պրակտիկ քայլերով, անհրաժեշտ էր, որպեսզի հեղափոխությունից հետո լիներ նաև համապատասխան փաստաթուղթ, որը կպայմանավորեր նաև շատ կոնկրետ քաղաքական քայլեր պետության կողմից այն կառույցների, այն երևույթների դեմ, որոնք իրականացրել էին պետության զավթում։ Նավասարդյանի դիտարկմամբ՝ հեղափոխության կողմից քաղաքական գնահատական տալը միայն պիտի ամրապնդեր փաստաթղթավորման գաղափարը, այլ ոչ թե փոխարիներ վերջինիս։

«Հիմա երբ ասվում է, որ անցյալին քաղաքական գնահատական տրվել է հեղափոխությունով, սրանից բխում է, որ դա հանրության ճնշող մեծամասնության կարծիքն է, մոտեցումն է և նույնիսկ պահանջ էր նոր իշխանությունների համար, որը փաստորեն չի իրականացվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բորիս Նավասարդյանը։

Հարցին՝ պատճառն արդյոք իշխանության շատ թավշյա լինելո՞վ է պայմանավորված, Նավասարդյանը նշեց, որ իշխանությունը շատ ինքնավստահ է եղել և կարծել է՝ 2018-ի ապրիլ-մայիսի հաջողությունը բավարար է, որ առանց կտրուկ քայլերի հնարավոր լինի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ երկրում, սակայն կյանքը ցույց տվեց, որ պաշտոնական մակարդակով գնահատական տալն ուղղակի անհրաժեշտ էր, որպեսզի այն բոլոր խոչընդոտները, որոնք կան, մնում են և շատ դեպքերում նույնիսկ խորանում են բարեփոխումների համար, հաղթահարվեն։ Սա, նրա խոսքերով, փաստորեն չգիտակցվեց նոր իշխանության կողմից։

«Սա է պատճառներից մեկը, թե ինչու մենք չենք տեսնում հեղափոխության այն արդյունքները, որոնք ակնկալում էինք ունենալ երկու տարի անց, և դա է պատճառը, որ, վարչապետի ձևակերպմամբ՝ հիասթափվածների մեջ ավելի ու ավելի շատ են մարդիկ, որոնք հեղափոխության գաղափարների՝ եթե ոչ կրողն էին, ապա գոնե հետևողական պաշտպանները»,- հավելեց նա։

Արդյոք հիմա ո՞ւշ է այդ գնահատականը տալու համար, Նավասարդյանը նշեց, որ արդյունավետության առումով, իհարկե, անհամեմատելի է դրա կարևորությունը և պրակտիկ ներուժը, կամ եթե լիներ 2018-ի ընթացքում կամ 19-ի սկզբում, ամեն դեպքում դա պետք է լիներ խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո, քանի որ, ուզենք թե չուզենք, ցանկացած քայլ այդ ուղղությամբ դիտարկվելու է ոչ թե հեղափոխության գաղափարների պրակտիկ իրականացում, այլ իրավիճակային լուծում, իսկ ցանկացած իրավիճակային լուծում նույն հզորությունը չունի, ինչ սկզբունքային մոտեցում հարցին։

«Եվ այդ առումով, իհարկե, ամեն դեպքում ցանկալի է, որ լինի շատ սկզբունքային քաղաքական գնահատական, որը, նույնիսկ եթե որոշի իշխանությունը անել, կունենա այն բովանդակությունը, որը մենք սպասում ենք, և դրա մասին վկայում է նաև հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձը քաղաքական գնահատականի հնարավոր բովանդակության վերաբերյալ, կարծում եմ, որ բացի նրանից, որ շատ վատ է, նաև չի ունենալու այն խորությունը, որը բոլորս կցանկանայինք այնտեղ տեսնել։ Եվ այս հարցադրման արդիականությունը բավականին նվազել է»,- ասաց նա։

Ի դեպ, Գորիսում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծ են պատրաստում, որով քաղաքական գնահատական կտրվի նախկին՝ 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, հատկապես ընտրություններին, որոնք կեղծվել են։

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ այն բովանդակությունը, որ կար Նիկոլ Փաշինյանի խոսքում, որևէ լրացուցիչ բաղադրիչ չէր պարունակում՝ համեմատած հեղափոխության գնահատականի հետ․ «Այսինքն՝ նույն ընդհանուր մոտեցումներն էին, այն դեպքում, եթե մենք խոսում ենք նոր իշխանության կողմից քաղաքական գնահատականի մասին, այն պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնց հետևում են պրակտիկ քայլեր, իսկ այդպիսի բովանդակություն այն տեքստում, որը ներկայացրեց Փաշինյանը, չկար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում